• Latest news

2014 թվականին Հայաստանում զանգվածային սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել

21 օգոստոսի, 2014  12:10

2014 թվականի սկզբից մինչ օրս Հայաստանում գրանցվել ենսննդային թունավորման հետեւյալ դեպքերը. բոտուլիզմի 4 դեպք 6 տուժածով, առանց մահվան ելքի, սնկային թունավորումների 20 դեպք 29 տուժածով, ընդ որում 8–ը՝ մինչեւ 14 տարեկան։ Այս մասին օգոստոսի 21–ին լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ Առողջապահության տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։ Նա ընդգծեց, որ սնկային թունավորումները հիմնականում գրանցվում են Լոռու մարզում։

Համեմատության համար, 2013 թվականին գրանցվել էր բոտուլիզմի 24 դեպք 40 տուժածով, 3 – մահվան եկքով, իսկ սնկային թունավորումների 16 դեպք 24 տուժածով, որից 4–ը՝ մինչեւ 14 տարեկան։ Թեպետ 2014 թվականը դեռ չի ավարտվել, առկա միտումները վկայում են այն մասին, որ բոտուլիզմի թունավորման դեպքերը այս տարի պակասել են, իսկ սնկային թունավորման դեպքերը՝ ավելացել։

Փոխարենը, նախորդ տարիների նման զանգվածային թունավորման դեպքեր, հարսանիքների կամ այլ խնջույքների ժամանակ, 2014 թվականին չեն գրանցվել, չեն արձանագրվել թունավորման դեպքեր նաեւ խմելու ջրից։ Մասնագետի գնահատականով, պատճառն այն է, որ մարդիկ ավելի գրագետ եւ զգույշ են դարձել։

Թունավորումներից խուսափելու համար, Մարգարիտա Բաբայանը խորհուրդ է տալիս խստորեն պահպանել սսնդի հիգիենայի եւ պահպանման կանոնները, իսկ տնային պայմաններում պահածոյացված սննդից ընդհանրապես հրաժարվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է