• Latest news

Արմեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առողջապահության աշխատակազմի ղեկավար

21 օգոստոսի, 2014  13:19

ՀՀ կառավարության այսօրվա, օգոստոսի 21–ի նիստում որոշում է ընդունվել Արմեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար:

Արմեն Կարապետյանը ծնվել է 1959 թ. Երեւանում:

1976-1980թթ. սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ճյուղային էկոնոմիկաների ֆակուլտետի «Աշխատանքի էկոնոմիկա» բաժնում: Ստանալով տնտեսագետի որակավորում գործուղվել է Աբովյանի «Չափիչ» գործարան` աշխատանքի եւ աշխատավարձի կազմակերպման բաժնում որպես տնտեսագետ, ապա` ավագ տնտեսագետ, որտեղ աշխատել է մինչ 1984թ.:

1984-1990թթ. աշխատել է «Չափիչ» գործարանում որպես ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ապա ՀԼԿԵՄ Աբովյանի շրջկոմի առաջին քարտուղար:

1990-1999թթ. աշխատել է Աբովյանի «Գառնի» կոշիկի ֆաբրիկայում, այնուհետեւ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունում:

 1999թ. ապրիլից աշխատել է ՀՀ առողջապահական համակարգում` սկզբում որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության վերահսկողության վարչության պետ, ապա` ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ: 2013թ. սեպտեմբերից մինչեւ 2014թ. հունիս աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար:

2014թ. հունիսին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու թոռնիկ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է