• Latest news

Հանգստի մեկնող մարդիկ «ամեն ինչ ներառյալ» համակարգի շնորհիվ կրկնակի անգամ շատ են սնվում

21 օգոստոսի, 2014  15:37

Տղամարդկանց պարագայում քաշի պահպանման համար անհրաժեշտ կալորիականության օրական նորման մոտ 2500 միավոր է կազմում, կանանց դեպքում՝ 2000: Սակայն, ինչպես վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն են վկայել, բնակության, սննդի եւ ըմպելիքների համար միասնական վճարի՝ «ամեն ինչ ներառյալ» համակարգի պայմաններում հանգստացող մարդիկ առաջին իսկ օրը գրեթե կրկնակի անգամ մեծ ծավալով կալորիաներ են ընդունում, հաղորդում է The Daily Mail-ը:

Հետազոտության հեղինակները հանգստավայրերում հարցախույզ են նախաձեռնել՝ արձակուրդում գտնվող մարդկանց սննդակարգի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ թիրախային խմբում ներառված մարդկանց միայն նախաճաշը վարսակի շիլա եւ ձվածեղից ու մի կտոր մսից բաղկացած ավանդական անգլիական նախաճաշ է ներառում, ներառյալ նարնջի հյութն ու թեյը (որոշ դեպքերում՝ սուրճը): Այսպիսի նախաճաշի էներգետիկական արժեքը 1117 կալորիա է կազմում:

Հարցվածներից ստացված տեղեկությունների համաձայն, նախաճաշից հետո սովորաբար օրվա ընթացքում առաջին ալկոհոլային խմիչքն է սպառվում, ինչը սննդակարգին եւս 240 կալորիա կարող է ավելացնել: Հանգստի մեկնածների մի մասն էլ խոստովանել է, որ առաջին օրը նաեւ երկրորդ նախաճաշ (լանչ) է վայելել:

Ինչ վերաբերում է ընթրիքին, հանգստացողները շվեդական սեղանի մոտ երկու եւ ավելի անգամ կարող են վերադառնալ՝ կալորիաների ծավալը մինչեւ 2000-ի հասցնելով: Իսկ հանգստի առաջին օրվա ընթացքում սպառված ալկոհոլի ընդհանուր էներգետիկական արժեքը շուրջ 1418 միավոր կարող է կազմել: Ընդհանուր առմամբ, հանգստի մեկնած մարդիկ օրական միջինը 5756 կալորիա են կլանում: 

Հարցվածներից մեկը նշել է. «Ամեն անգամ սխալ եմ գործում՝ ընտրելով այնպիսի հանգստյան համակարգ, որտեղ «ամեն ինչ ներառյալ» մոտեցումն է գործում: Ենթագիտակցաբար կարծում ես, թե այդ ամենն անվճար է, բայց դե իրականում արդեն վճարել ես ամեն ինչի դիմաց»: Մյուսն էլ ավելացրել է. «Ամեն անգամ զարմանում եմ՝ տեսնելով, որ հանգստի ընթացքում քաշ եմ ավելացրել, բայց հետո, երբ հիշում եմ, թե որքան եմ սնվել, զարմանքս անցնում է: Արտասահմանում այնքան շատ բան եմ ուտում, որքան երբեք տանը չեմ կերել»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել