• Latest news

Շաքարի հայկական փոխարինիչը ծերացումը հետաձգելու եւ շաքարախտով հիվանդներին օգնելու ներուժ ունի

21 օգոստոսի, 2014  18:05

Մենք չենք պատրաստվում ինսուլինի ներկրմամբ զբաղվող Սամվել Ալեքսանյանի հետ մրցակցության մեջ մտնել: Ընդհակառակը՝ հույս ունենք, որ նա մեր նախաձեռնությամբ մշակվող «մեղրախոտի»՝ ներկայիս դրությամբ շաքարի թերեւս միակ բնական փոխարինիչի նկատմամբ հետաքրքրություն կցուցաբերի, քանի որ այն իրենից չափազանց շահավետ գործ է ներկայացնում: Ավելին՝ այն ինսուլինի կիրառությանը չի հակասում: Այս մասին օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում բժիշկ Հրայր Հովսեփյանն է նշել:

Երեք տարի առաջ, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախաձեռնությամբ, ԼՂՀ վարչապետի խորհրդական, բնական գիտությունների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս Միքայելի Բաբախանյանի, ինչպես նաեւ բժիշկ-ֆիզիոլոգ, պրոֆեսոր Խաչատուր Նահապետյանի, բժիշկներ Հրայր Հովսեփյանի եւ Հովսեփ Մահտեսյանի գլխավորությամբ գործող գիտնականների մի խումբ սկսել էր stevia անունը կրող մշակաբույսի՝ «մեղրախոտի»՝ Հայաստանի պայմաններում աճեցման գաղափարն իրականություն դարձնելու ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկել: «Մենք արտասահմանից ներկրված մշակաբույսի այդ տեսակը, նոր աշխարհագրական պայմաններին հարմարեցնելով, «Մեղրախոտ հայկական» կամ Stevia Armenian անվանումը ստացած ենթատեսակի վերածեցինք: Հայկական մեղրախոտը, այլ երկրներում աճող տեսակների հետ համեմատությամբ, ակտիվ նյութերի առավել հարուստ պաշարով է աչքի ընկնում, ինչը հայկական հողի արդյունքն է», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել է Միքայել Բաբախանյանը: Նշենք, որ հայկական մեղրախոտը աճում է Արցախում։

Մշակաբույսը ոչ միայն A, B1, B6, B12, C, E վիտամիններ եւ հակաօքսիդանտներ է պարունակում, այլեւ կարող է արյան մեջ շաքարի բաղադրությունը, լիպիդային եւ սպիտակուցային փոխանակությունը, սրտանոթային համակարգի աշխատանքը, մարսողությունը (ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի աշխատանքը) կարգավորել, ինչպես նաեւ՝ արյան մեջ առկա տոքսիններից եւ հավելյալ քաշից ազատմանը նպաստել: Հայկական մեղրախոտը հակամիկրոբային եւ հակասնկային ազդեցություն է ապահովում, կարող է մինչեւ 200 աստիճան ջերմությանը դիմանալ եւ, ի վերջո, իմունային համակարգն ամրապնդելու եւ ծերացման գործընթացը դանդաղեցնելու հատկությամբ է աչքի ընկնում:

Մշակաբույսը դեռեւս փոքր ծավալներով է աճեցվում, բայցեւայնպես, արդեն շուկա է հանվել (կարող եք «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունից ձեռք բերել): Նախաձեռնողական խմբի անդամները վստահ են, որ մինչեւ գալիք տարի արտադրության աճ է գրանցվելու, ինչի արդյունքում մշակաբույսը կարող է նաեւ դեղատներում վաճառքի հանվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել