• Latest news

Բոտոքսը կարող է քաղցկեղի դե՞մ էլ կիրառվել

22 օգոստոսի, 2014  16:58

Հետազոտությամբ պարզվել է, որ բոտոքսը ոչ միայն ծերացման նշանները վերացնելու, այլ նաեւ՝ քաղցկեղի դեմ արդյունավետ պայքար մղելու ներուժ ունի, հաղորդում է FoxNews-ը:

Մասնավորապես, նյարդերի աշխատանքը կաթվածահար անելու, արդյունքում՝ մկանները թուլացնելու եւ կնճիռները հարթելու հատկությամբ օժտված դեղամիջոցը կարող է ստամոքսի ուռուցքի աճը դադարեցնել եւ քաղցկեղի բուժման նպատակով կիրառվող քիմիթերապիայի արդյունավետությունը բարձրացնել:

Science Translational Medicine ամսագրում հրապարակված հոդվածը նշում է, որ ուղեղից մինչեւ մարսողական համակարգ թափառող նյարդները կարող են նշանակալի ազդեցություն ունենալ՝ ստամոքսի քաղցկեղի զագացման հարցում: Մասնավորապես, լաբորատոր մկների նկատմամբ իրականացված փորձարկումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ նյարդերի վնասազերծումը կամ բոտոքսի օգնությամբ կաթվածահարումը կարող է ուռուցքի աճի դանդաղեղման եւ քիմիաթերապիայի ազդեցության խթանման հանգեցնել:

«Խոսքն այն մասին չէ, թե միայն նյարդերը վնասազերծելով՝ կարելի է քաղցկեղի բուժման հասնել: Պարզապես հիվանդության զարգացման վաղ փուլերում բոտոքսի ազդեցությամբ ուռուցքն առավել խոցելի է դառնում քիմիաթերապիայի նկատմամբ: Ասել է, թե՝ համալիր բուժում ենք առաջարկում, որի նախնական փուլում ընթացիկ եւ հետագա թերապիան առավել արդյունավետ դարձնելու նպատակով կոկրետ քայլեր են ձեռնարկվում», - նշել է հետազոտության հեղինակ դոկտոր Թիմոթի Վանգը:

Այդուհանդերձ, գիտնականները նշում են, որ բացահայտումը դեռեւս երկար տարիների աշխատանք է պահանջում՝ բուժման բաղադրիչ դառնալու համար:

«Բազմաթիվ դեպքերում, նույնիսկ երբ հայտնագործության արդյունավետությունը կասկած չի հարուցում, հիվանդների նկատմամբ փորձարկումների ընթացքում պարզվում է, որ քաղցկեղը մարդուց խելացի է դուրս եկել: Ուռուցն էվոլյուցիայի ենթարկվելու հատկություն ունի, եւ, այս պարագայում էլ, աթոռի մեկ ոտքը ջարդելով՝ երբեք տապալման չենք հասնի: Բայց այս բացահայտումը, ըստ իս, մեծ ներուժ ունի, եւ 1-2 տասնամյակ անց կարող է նոր՝ առավել արդյունավետ ուղիների բացահայտման հանգեցնել», - փաստել է դոկտոր Վանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել