• Latest news

«Երեւանյան ամառ» բուժակցիային մասնակցել է 1373 քաղաքացի

22 օգոստոսի, 2014  11:38

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ» եռամսյա բազմոլորտ ծրագրում ներառված առողջապահական 15-օրյա ակցիայի արդյունքներն ամփոփվել են։ Այս մասին NEWS.am Medicine–ին հայտնեցին քաղաքապտարանի մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 1-ից 15-ը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել 1373 քաղաքացի. 415 քաղաքացի լրացուցիչ հետազոտությունների ու խորհրդատվության համար ուղեգրվել է նեղ մասնակգիտական ստացիոնար բուժհաստատություններ՝  Քաղաքային էնդոկրին դիսպանսեր, Նորք-Մարաշ բժշկական կենտրոն, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ։ Ակցիայով համաբուժարաններ դիմած քաղաքացիներից 112-ն ուղեգրվել են համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության։

 «Ակցիայի օրերի ընթացքին քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հետեւել է պարբերական շրջայցերով. նաեւ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն է այցելել պոլիկինիկաներ։

«Մենք հորդորել էինք բուժաշխատողներին ակտիվ լինել նաեւ քաղաքացիներին ներգրավելու հարցում։ Ճիշտ է՝ 1373 քաղաքացի է օգտվել ամառային ակցիայից, բայց հաշվի առնելով, որ արձակուրդային սեզոն է, ինչպես նաեւ առողջապահական գարնանային ակցիային աննախադեպ բարձր դիմելիությունը՝ 26.400 քաղաքացի, կարծում եմ՝ այս անգամ էլ ակցիան լիովին ծառայեց նպատակին։ Տարվա երկու կիսամյակում մեկական անգամ անցկացվող այս ակցիաներն ունեն ոչ միայն սոցիալական մեծ նշանակություն (հիշեցնեմ, որ գարնանը ակցիայով 2000 քաղաքացի է անվճար վիրահատվել), այլ, նախեւառաջ, կանխարգելիչ ուղղվածություն։

Այդպիսով, Երեւանի քաղաքապետարանը պարբերաբար հնարավորություն է ընձեռում, հետեւողականորեն յուրովի կոչ է անում քաղաքացիներին՝ հետեւել առողջությանը։ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ «Երեւանյան ամառ» ակցիայի օրերին պոլիկլինիկաներ դիմած եւ մասնագիտական բուժհաստատություններ ուղեգրված բոլոր քաղաքացիները կստանան հասանելիք բուժզննումը, եթե մինչեւ օգոստոսի 15-ը չեն հասցրել հետազոտվել»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, քաղաքապետարանը 2014 թ. գնել է դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություն համարվող համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության 15 մլն դրամ արժողությամբ փաթեթ եւ համապատասխան ուղեգրման առկայության դեպքում երեւանցիները մինչ տարեվերջ էլ կարող են օգտվել այդ բուժծառայությունից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է