• Latest news

Ինտերնետը՝ «դարի բարիք» եւ «դարի չարիք». մեկնաբանում է հոգեբանը

23 օգոստոսի, 2014  14:21

Ինտերնետն ու համակարգիչն այսօր հավասարապես կարելի է բնութագրել որպես «դարի բարիք» եւ «դարի չարիք»։  Այս մասին օգոստոսի 23–ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Աննա Բադալյանը, նշելով, որ  մարդու մտքի այս ձեռքբերումների վնասակար ազդեցությունը մարդու, հատկապես երեխաների համար, առանձին ուշադրության կարիք ունեն։

Ըստ մասնագետի, թիվ մեկ բացասական ազդեցությունն այն է, որ եւ մեծահասակների, եւ երեխաների մոտ «ներանձնայնացման փակ օղակ է ստեղծվում», անհատը կորցնում է շփման հմտությունները, կենդանի խոսքի հմտությունները։ Այսօր մեծահասակների շրջանում այս բարդույթը, համաձայն Ա. Բադալյանի տվյալների, շատ տարածված է, եւ շատերը դիմում են հոգեբանի օգնության հենց այդ հմտությունները վերականգնելու համար։

«Երեխաների հետ կապված տարիքային առանձնահատկությունները պետք է հաշվի առնել. երեխան պետք է զարգանա, աճի, հասունանա ընկերների, ընտանիքի անդամների հետ կենդանի շփման միջոցով, բայց այսօր նա պարփակվում է էկրանով։  Նրա մոտ կորում է համարձակությունը, կարող են ֆոբիաներ առաջանալ։ Այն, ինչ իր մոտ պետք է կամք դաստիարակեր, անկումն ու վերելքը ապահովեր, վերանում է, իսկ փոխարենը ստացվում է, որ համակարգչի փոքրիկ մկնիկը կարող է ղեկավարել այդ ամենը առանց որեւէ հոգեբանական ճիգ գործադրելու», – ասաց նա։

Ա. Բադալյանը նշեց, որ անչափ կարեւոր է նաեւ երեխաների սեռական զարգացումը, հույզերի եւ զգացմունքների առաջացումը,  իսկ դա հնարավոր է միայն հասակակիցների հետ անմիջական շփման մեջ։ «Հույզեր, ապրումներ, եւ ոչ թե սմայլիկներ», – նշեց հոգեբանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է