• Latest news

Ինչպե՞ս երեխաներին զերծ պահել համակարգչի եւ ինտերնետի բացասական ազդեցությունից

23 օգոստոսի, 2014  15:20

Ինչպե՞ս երեխաներին զերծ պահել ինտերնետի եւ համակարգչի բացասական ազդեցություններից, միեւնույն ժամանակ, հնարավորություն ընձեռելով օգտվելու համաշխարհային ցանցի բոլոր դրական հնարավորություններից։  Այդ հարցերի շուրջ օգոստոսի 23–ին մամուլի ասուլիս անցկացրեց հոգեբան Աննա Բադալյանը։

Ըստ նրա, ոչինչ արգելել չի կարելի, երեխայի հետ պետք է անընդհատ երկխոսության մեջ լինել, եւ փորձել բացատրել համակարգչի եւ ինտերնետի օգուտներն ու վնասները։

«Երբ երեխայի եւ ծնողների միջեւ կա դիալոգ, ապա այդ դեպքում շատ հեշտ է երեխային հասցնել նրան, որ ինքը գիտակցի, որ դա վնասակար է։ Եթե այդ վնասակարությունը ապացուցող մի քանի նորմալ, բանական օրինակներ ցույց տանք նրան, ապա նորմալ, բանական երեխան ետ կկանգնի», – ասաց նա։

Մասնագետը նշեց, որ սխալ է երեխային ինտերնետից ընդհանրապես զրկելը, քանի որ այն լայն ճանաչողական, ուսուցողական, գեղեցիկի հետ շփվելու հնարավորություն է տալիս, դրանով աշխարհը ավելի փոքր եւ ընկալելի է դառնում երեխայի համար։ Նաեւ հավելեց, որ պետք է հիշել, որ ինտերնետը, լոկ սոցցանցերը չեն, իսկ «մեծահասկաների կայքերից» երեխաներին հեռու պահելու համար դրանք փակելու տեխնիկական հնարավորություններ գոյություն ունեն։ Համակարգիչը պետք է երեխայի օրվա ռեժիմի մի մասը լինի, բայց երբեք չպետք է հասցնել պատժի սահմանին՝ հակառակ հոգեբանական ռեակցիա չառաջացնելու համար։

Խոսելով դաժան համակարգչային խաղերի բացասական ազդեցությունից, Ա. Բադալյանը նշեց, որ այդ խաղերը եւս մի օրինակ են երեխաների համար, որոնց վրա նրանք դաստիարակվում են, եւ այստեղ նրանց ոչ ոք չի ասում, որ դա վատ օրինակ է։ «Եւ ամենավատն այն է, որ այդ ամենը ղեկավարողը դառնում է երեխան, վատ արարքի լիդերը, գործունեությունը զարգացնողը դառնում է ինքը երեխան, ու սկսում է անընդհատ ղեկավարել։  «Չի կարելիների», տաբուների սահմանները վերանում են, ու երեխան առաջ է ընթանում... Չկա պատիժ, առաջանում է անպատժելիության զգացողություն։ Արդյունքում, երեխան դառնում է բավական ագրեսիվ վարքի տեր։ Կուտակված բացասական էներգիան պետք է մի տեղից դուրս գա, ու երեխան սկսում է այն ընկերների հետ վեճում թափել», – ասաց մասնագետը, նշելով, ար այդ բացասական էներգիաները լիցքաթափելու ամենալավ ձեւը սպորտն է։

Խոսելով այն բանից, թե ինչու են մարդիկ իրականությունից փախուստ գործում վիրտուալ աշխարհ, հոգեբանը նշեց, որ երբ մարդը չունի իր իրական աշխարհը, իր շփման աշխարհը, ինքը սահմանափակվում է այդ վիրտուալ աշխարհով, այնտեղ լիդերության վահանակը իր ձեռքին է։  «Իրական կյանքում բոլորը չեն կարող լինել իրավիճակի տերը, իսկ այստեղ իրավիճակի տերը դու ես», – նշեց հոգեբանը, հավելելով, որ այդպիսի մարդիկ մասնագիտական օգնության մեծ կարիք ունեն։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է