• Latest news

Սահուն եւ նուրբ դիմագծերը սոցիալական բարձր ինտերակտիվությա՞ն են դրդում

23 օգոստոսի, 2014  20:55

Մարդ արարածը, վիզուալ խթանիչների օգնությամբ, «սահուն» եւ «կտրուկ» դիմագծերի միջեւ տարբերությունը անզեն աչքով՝ մի քանի վայրկյանի ընթացքում կարող է ընկալել: Դիմագծերն, ընդհանուր առմամբ, սոցիալական գործիքների՝ գույնի, ձեւի եւ չափերի ամբողջություն են ներկայացնում, որոնք օգնությամբ կարելի է այս կամ այն մարդուն ճանաչել: Քանի որ մարդիկ մեծ ի մասամբ երես առ երես են շփվում, շատերը ենթագիտակցորեն այն տրամաբանությամբ են շարժվում, թե դեմքը անձի հայելին է եւ հարկավոր է այն կոսմետիկ միջոցներով հարդարել, երբեմն՝ մազածածկույթով, դաջվածքներով կամ պիրսինգով լրացնել՝ մյուսներից էականորեն տարբերվելու համար: YouTube տեսածառայության օգտատերերից մեկը՝ Ռոբերտ Լամ անունով, փորձել է պարզել, թե մարդու դեմքից հաղորդվող ազդակներն ի վերջո ինչ կարող են նրա մասին ասել, հաղորդում է Medical Daily-ն:

«Դեմքը կարծես մարդու խոսնակը լինի. այն պարբերաբար շրջապատող մարդկանց ուղղությամբ 7 հիմնական էմոցիաներից մեկով՝ երջանկությամբ, տխրությամբ, վախով, բարկությամբ, զարմանքով, զզվանքով եւ գոհունակությամբ զինված հաղորդագրություններ է սփռում: Պարզեք, թե ձեր դեմքն ինչ կարող է տիրոջ մասին ասել», - ստորեւ բերված տեսանյութի մեկնարկին հարց է բարձրացնում Լամը:

Պարզվում է՝ դիմային արտահայտությունների, ինչպես նաեւ՝ վայրկյանից էլ քիչ տեւողությամբ աչքի ընկնող միկրոարտահայտությունների օգնությամբ, կարող ենք մինչեւ 1000 բառ արտաբերել՝ առանց բերանը բացելու: Մասնավորապես այն մասին, թե ինչ տրամադրություն ունենք եւ ինչ զգացմունքներ ենք տվյալ պահին ապրում:

Բացի այդ, դիմագծերը կարող են նաեւ զրուցակցի կողմից ընկալման հարցում վճռորոշ դերակատարում ապահովել: 2012թ.-ին իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ միայնակ մարդկանց դիմագծերը որոշակիորեն խելագարությանը հատուկ «ախտանշաններ» ձեռք բերելու հակում ունեն: Այնպես որ, զրուցակիցներ գրավելու համար, մյուսներից էականորեն տարբերվելու մղումը երբեմն հակառակ ազդեցությունը կարող է ապահովել:

Եվ այսպես, ի՞նչ է դեմքը մարդու մասին ասում.

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել