• Latest news

Վտանգավոր բաղադրիչները ձեր սուրճի մեջ

26 օգոստոսի, 2014  23:48

Մինչ «ծանր աշխատանքային օրը հաղթահարելու» համար շարունակում եք օրական մեկ կամ երկու բաժակ սուրճ խմել, երբեւէ մտածե՞լ եք, թե այդքան անհրաժեշտ թվացող անթափանց հեղուկի մեջ, բացի կոֆեինից, ի՞նչ կարող է լինել: Ինչպես բոլորովին վերջերս՝ ամերիկացի քիմիկոսների ասոցիացիայի կողմից կազմակերպված 248-րդ համաժողովին է զեկուցվել, ներկայումս շուկայում առկա սուրճի տեսակների մեջ հաճախ մի շարք հագեցնող բաղադրիչներ՝ ասայիի սերմի, ցորենի, գարու, եգիպտացորենի եւ սոյայի ալյուր, երբեմն էլ՝ փայտի աղացած կտորներ կարելի է գտնել, հաղորդում է FoxNews-ը:

Իսկ ինչո՞ւ են այդ հավելումները սուրճի մեջ հայտնվում: Երեւույթի պատճառն այն է, որ վերջին տարիներին նկատվող երաշտը եւ տնկիներն ախտահարող հիվանդությունները սուրճի արտադրության ծավալների կրճատման են հանգեցրել, ուստի այն ոչ բնական հավելումների հաշվին հավասարակշռելու եւ ինչո՞ւ չէ՝ ընկերությունների համար գերշահույթ ապահովելու անհրաժեշտություն է առաջացել:

Մինչդեռ, թեեւ վերը հիշտակված հագեցնող բաղադրիչները լայն իմաստով անվնաս են, բայց եւ կարող են որոշ մտահոգությունների տեղիք տալ:

«Ցորենի եւ սոյայի հատիկները սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչության կողմից սննդամթերքի ամենաալերգիկ տեսակների շարքին են դասվել: Բացի այդ, քանի որ սուրճի մեջ ամեն ինչ, ներառյալ՝ փայտի կտորները, աղացած տեսքով են շուկա հանվում, դժվար է հասկանալ, թե տվյալ պահին ինչ ես խմում», - նշել է Բոստոնի համալսարանի դիետոլոգիայի ամբիոնի դոցենտ դոկտոր Ջոան Բլեյքը: 

Այդուհանդերձ, գիտնականները որոշել են անմասն չմնալ իրավիճակը կարգավորելու խնդրից: Մասնավորապես, բրազիլացի փորձագետները սուրճի բաղադրության գնահատմանը եւ, նախքան սպառողներին հասցնելը, կեղծումների բացառմանը միտված գործընթաց են մշակում: Վերջիններիս շահագրգռվածության պատճառն այն է, որ Բրազիլիան սուրճի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր երկիրն է համարվում: Միայն 2013թ.-ի ընթացքում այստեղ 55 մլն տուփ սուրճ է արտադրվել, թեեւ ընթացիկ տարվա համար 10 մլն տուփով պակաս արտադրություն է սպասվում, ինչը կարող է 42 մլրդ բաճակ սուրճի չափով պակասորդի հանգեցնել:

Հետազոտության հեղինակները մտադիր են, հեղուկ քրոմատոգրաֆիայի օգնությամբ, սուրճի բաղադրության մեջ մտնող տարրերի կազմը որոշել եւ «հագեցնողների» առկայությունը բացահայտել: Կախված ոչ բնական բաղադրիչների առկայության ծավալից՝ մշակման ենթակա գործընթացի շրջանակում պետք է ամենակարեւոր հարցի պատասխանը տրվի. արդյոք օտարածին բաղադրիչները մշակման ընթացքում պատահաբա՞ր են սուրճի մեջ հայտնվել, թե՞ գիտակցված գործողությունների արդյունք են:

«Հետազոտության շնորհիվ հնարավոր կլինի 95 տոկոս ճշտությամբ սուրճի մաքրության աստիճանը պարզել», - հավաստիացրել է Բրազիլիայում գործող Լոնդրինայի համալսարանի ներկայացուցիչ, հետազոտական խմբի ավագ մասնակից Սյուզաննա Լյուսի Նիքսդորֆը:

Իսկ մինչ ա՞յդ ինչ անել

«Եթե հիմնական «հագեցնողներից» որեւէ մեկի նկատմամբ ալերգիա չունեք, անհանգստության կարիք չկա: Իսկ եթե ալերգիկ եք, ավելի լավ է՝ ինքներդ սուրճ գնեք եւ աղաք», - առաջարկել է դոկտոր Բլեյքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է