• Latest news

Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ

27 օգոստոսի, 2014  15:49

Գիտեի՞ք, որ աֆրոամերիկացիների մոտ երիտասարդ տարիքում շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղով ախտորոշման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում: Իսկ տեղյա՞կ եք, որ հիվանդության առաջացումը հրահրող գործոնների շարքում կան նաեւ այնպիսիք, որոնք հեշտությամբ վերահսկման են ենթակա: Ստորեւ մի շարք տեղեկություններ ենք ներկայացնում, որոնց մասին, Քլիվլենդի հիվանդանոցին կից գործող քաղցկեղի կենտրոնի օնլոլոգ եւ բժշկական տնօրեն դոկտոր Սեմ Աբրաքսիայի համոզմամբ, յուրաքանչյուր ընթերցող պետք է իմանա.

• Տարիքի հետ հիվանդության առաջացման ռիսկային աճ է նկատվում: Եվ չնայած հիշյալ հանգամանքին, շագանակագեղձի քաղցկեղը բոլորովին էլ «ծեր մարդկանց հիվանդություն» չի հանդիսանում: Ախտորոշվածների 35 տոկոսը 65-ից ցածր տարիքային խումբ են ներկայացնում:

• Ընտանեկան պատմությունը մեծ դերակատարում ունի: Թեեւ այս գործոնը ամենեւին էլ վերահսկան ենթակա չէ, բայց, հավելյալ ռիսկի առկայության մասին տեղեկացվածության պարագայում, կարող է առավել խոցելի օրգանի նկատմամբ հատուկ ուշադրություն հրավիրել: Խոսքը, մասնավորապես, կանոնավոր բնույթ կրող բժշկական հետազոտություններին է վերաբերում: Այդուհանդերձ, մինչ դրանց դիմելը, լավ կլինի՝ մասնագետի հետ հետազոտության առավելություններն ու թերությունները քննարկեք: Աֆրոամերիկացիների եւ հիվանդության ընտանեկան պատմություն ունեցողների համար բժշկական ուշադրության կարիքը կարող է առավել վաղ տարիքում ծագել:

Իսկ ի՞նչ անել՝ ռիսկը նվազեցնելու համար:

Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազեցմանը միտված հետեւյալ 3 միջոցառումները կարող ենք առաջարկել.

1. Առողջ սննդակարգ պահպանեք. Հարկավոր է, նախ եւ առաջ, սննդամթերքի՝ նատրիումով, հագեցած ճարպերով, խոլեստերինով եւ վերամշակված շաքարով հարուստ տեսակներից խուսափել, որոնք կարող են շագանակագեղձի քաղցկեղի առաջացում խթանել: Փոխարենը նախապատվությունը Օմեգա-3 ճարպաթթվի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող սննդատեսակներին (սաղմոն, նուշ), մոնոչհագեցած ճարպաթթուներին (ձիթապտղի յուղ, գետնանուշ), ինչպես նաեւ մրգերին, բանջարեղենին ու սննդամթերքի անմշակ տեսակներին տվեք: Ճիշտ սննդակարգը ինքնին չի կարող շագանակագեղձի առաջացման ռիսկի նվազեցման հանգեցնել, բայց կարող է անհրաժեշտ կշռի եւ ընդհանուր առողջության պահպանման միջոց ծառայել:

2. Ակտիվ եղեք. Շաբաթական 75 րոպե ծանր, կամ 150 րոպե՝ միջին բարդության ֆիզիկական վարժություններ իրականացրեք: Խոսքը, մասնավորապես, զբոսանքին, լողին, հեծանվավազքին կամ բժշկի կողմից նշանակված ֆիզիկական վարժությունների այլ տեսակներին է վերաբերում:

3. Հետազոտություն պահանջեք. Տարբեր փորձագիտական մարմինների գնահատմամբ, 50-70 տարեկան յուրաքանչյուր առողջ տղամարդ պետք է մեկ կամ երկու տարին մեկ շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի հետազոտություն անցնի, թեեւ 45-49 տարեկանների պարագայում էլ նման պրակտիկան չէր խանգարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է