• Latest news

Սեռական դաստիարակություն. ի՞նչ վտանգներ կարող են ի հայտ գալ ճամբարներում

27 օգոստոսի, 2014  23:55

Ճամբարներում երեխաները կարող են հանգստանալ եւ լավ ժամանակ անցկացնել, սակայն սեռական դաստիարակության տեսակետից ճամբարները կարող են որոշակի վտանգներ պարունակել, կարծում է սեքսոլոգ Սեւադա Հակոբյանը։ Պարզենք, դե ինչ վտանգների մասին է խոսքը։

Գրեթե բոլոր մասնագետները նշում են, որ ճիշտ սեռական դաստիարակությունը շատ կարեւոր է դեռահասների համար, քանի որ հենց ճիշտ գիտելիքներից է կախված երիտասարդների հետագա սեռական կյանքը։ Սակայն Հայաստանում այսօր քչերն են մտածում իրենց երեխաների սեռական դաստիարակության մասին, որոնց հիմնական տեղեկությունները փողոցում, համացանցում կամ ընկերների հետ զրույցների ընթացքում են ստանում։ Ճամբարները եւս տեղեկությունների հավաքագրման աղբյուր են հանդիսանում, քանի որ այստեղ երեխաները մի շարք նոր ծանոթություններ են ձեռք բերում ինչպես իրենց տարեկիցների, այնպես էլ առավել մեծ տարիքի երեխաների շրջանում։

Նման շփման ընթացքում երեխաները կարող են իրենց տարեկիցներից կամ ավելի մեծ երեխաներից սեռական կյանքի մասին անցանկալի կամ ոչ գրագետ տեղեկություններ ստանալ, որոնց նրանք դեռ հոգեբանորեն պատրաստ չեն։ Հետագայում՝ տարիներ անց, դա կարող է բացասաբար անդրադառնալ նրանց սեռական կյանքի վրա։

Խնդիրն այն է, որ ճիշտ եւ գրագետ տեղեկությունների մատուցումը բավական բարդ գործընթաց է, քանի որ տարբեր տարիքի երեխաները տարբեր մոտեցումներ են պահանջում։ Նույնիսկ ճշգրիտ, բայց ոչ մասնագիտերոն մատուցված տեղեկությունը դեռահասը կարող է սխալ ընկալել, նշում է սեքսոլոգը։

Բացի սխալ եւ անտեղի տեղեկություններից, ճամբարներում կարող է եւս մեկ վտանգ լինել՝ սեռական բռնություններ, որոնք առավելապես փակ. միատարր կոլեկտիվներին (ճամբարներից բացի՝ նաեւ բանտերին, բանակին եւ այլն) են հատուկ։ Նման բռնության դեպքերը կարող են խորը հետք թողնել դեռահասի հոգեբանության վրա եւ հետագայում լուրջ խնդիրներ առաջացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել