• Latest news

Սեխը կարող է նաեւ վնասակա՞ր լինել

28 օգոստոսի, 2014  21:36

Սեխը հարուստ է վիտամիններով, միներալներով եւ բջջանյութով եւ բավական օգտակար է առողջության համար։ Սակայն որոշ մարդկանց համար սեխը կարող է վնասակար լինել։ Ովքե՞ր են այդ մարդիկ։

Շաքարային դիաբետով տառապող մարդիկ

Չնայած նրան, որ սեխը քիչ քանակությամբ կալորիաներ է պարունակում, նրա մեջ բավական բարձր է շաքարի պարունակությունը, այդ պատճառով, շաքարախտով տառապող մարդկանց խորհուրդ չի տրվում սեխ ուտել։ Այն արժե փոխարինել այլ մրգերով՝ օրինակ, ոչ քաղցր խնձորներով։

Կրծքով կերակրող մայրեր

Կրծքով կերակրող մայրերին նույնպես խորհուրդ չի տրվում սեխ ուտել, քանի որ այն կարող է երեխայի մոտ մարսողական խնդիրներ առաջացնել։ Սեխ (ինչպես եւ մի շարք այլ մրգեր եւ բանջարեղեն) ուտելուց առաջ կերակրող կանանց արժե մասնագետի հետ խորհրդակցել։

Ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդիկ

Ստամոքս-աղիքային ինֆեկցիոն հիվանդություններով, ինչպես նաեւ գաստրիտներով եւ խոցերով տառապող մարդկանց նույնպես խորհուրդ չի տրվում սեխ ուտել՝ օգուտի փոխարեն այն կարող է վնաս պատճառել եւ մի շարք խնդիրներ առաջացնել։

Ինչպե՞ս ուտել սեխը, որպեսզի այն խնդիրներ չառաջացնի

  • Սեխը չի կարելի ուտել կաթնամթերքի կամ ալկոհոլային խմիչքների հետ՝ նման համադրությունը կարող է մարսողության խանգարումներ առաջացնել։
  • Սեխը ցանկալի է ուտել առանձին՝ որպես մոնոմթերք։
  • Սոված փորին սեխ ուտելը ցանկալի չէ։ Ավելի լավ է ուտել այն ճաշելուց որոշ ժամանակ անց։
  • Չհասած, կանաչ սեխ չարժե ուտել։
  • Կարելի է ուտել նաեւ չորացրած սեխ։ Հետաքրքիր է, որ նույնիսկ չորացնելուց հետո սեխում պահպանվում են գրեթե բոլոր օգտակար հատկությունները; չորացրած սեխը, ինչպես թարմը, օրգանիզմը մաքրելու եւ տրամադրությունը բարձրացնելու հատկություններ ունի։
  • Սառեցված սեխը կարելի է պահել մոտ 3 ամիս, իսկ հետո օգտագործել հյութեր կամ վիտամինացված խմիչքներ պատրաստելիս։
  • Թարմ սեխը կարելի է ուտել ջեմերի, մուրաբաների եւ մարմելադի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է