• Latest news

Ճարպակալման հանգեցնող 17 ռեստորոնային հնարք

31 օգոստոսի, 2014  16:52

Գաղտնիք չէ, որ ռեստորաններում դժվար է նախանշված սննդակարգին հետեւել: Հատկապես երբ դիտմամբ գայթակղիչ հնարքներ են կիրառվում՝ հաճախորդների կամքի ուժի վերջին ջղաձգումները հաղթահարելու եւ նրանց գրպանները հնարավորինս շատ դատարկելու համար, զգուշացնում է FoxNews-ը: Ստորեւ դրանցից 17-ն ենք ներկայացնում, որոնց նկատմամբ պետք է առանձնապես ուշադիր լինել՝ ճաշկերույթն իսկական աղետի չվերածելու համար:

Ակնառու գրաֆիկական պատկերներ

Ենթադրենք՝ ծովամթերք վայելելու համար եք ռեստորան եկել: Մինչդեռ մենյուն ուսումնասիրելիս բուրգերների բաժնում պատկերված ուտեստները համտեսելու անհաղթահարելի ցանկություն կարող եք զգալ: Երեւույթի պատճառն այն է, որ, ինչպես Քորնելի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են պարզել, պատկերված սննդամթերքն ուշադրություն գրավելու հատկություն ունի: Բացի այդ, հարկավոր է նաեւ գեղեցիկ տառաչափերից, գույներից եւ տարատեսակ նշաններից զգուշանալ, որոնք սննդամթերքի առանձին տեսակների նկատմամբ ուշադրություն գրավելու միտում ունեն:

Ֆիրմային ուտեստներ

«Ֆիրմային ուտեսք» կամ «Խոհարարի առաջարկ» խորագրերը կարող են այնպիսի տպավորություն ստեղծել, թե առանձնացված ուտեստներն ինչ-որ արժեքավոր բան են իրենցից ներկայացնում, ինչի արդյունքում հաճախորդներից շատերը, անկախ նրանից, թե որքան առողջարար է ընտրությունը, առաջարկից օգտվելու հակում են ցուցաբերում, նշում են Քորնելի համալսարանականները:

Մենյուի հերթականություն

Ռեստորաններում մատուցվող գլխավոր ուստեսներն ու նախուտեստները մենյուի էջերի վերին հատվածներում են տեղակայվում, քանի որ հաճախորդը, էջը շրջելիս, առաջին հերթին դրանք կարող է տեսնել: Քորնելի համալսարանականների պնդմամբ, նույնիսկ եթե առաջինը աչքի զարնող ուտեստը չեք պատվիրում, դրանք կարող են ողջ պատվերի ընդհանուր տոնը որոշել:

«Առողջարար» խորագրի տակ ներկայացվող ուտեստներ

Երբ ուտեստը «ցածր կալորիականություն» կամ «առանց ճարպի» խորագրով է ներկայացվում, բազմաթիվ փորձագետների պնդմամբ, կարող է խրտնեցնել հաճախորդին եւ համտեսից հրաժարվելու պատճառ դառնալ, քանի որ մարդու ուղեղը նման խորագրերը անհամ ու անգույն ճաշի հետ է համեմատում: Այնպես որ, ռեստորան այեցելելիս, մեկնաբանությունների փոխարեն ուտեստների բաղադրությանը ուշադրություն դարձրեք:

Անվճար հաց

Ռեստորանում մատուցված հացն այնքան համեղ կարող է թվալ, որ հնարավոր է, նախքան հիմնական ուտեստների ժամանումը, ողջ զամբյուղը դատարկեք: Հետազոտությամբ ապացույցվել է, որ ռեստորանի այն հաճախորդները, որոնք, որպես նախուտեստ, պատրաստ են հացի վրա հարձակվել, հիմնական ուտեստներից էլ 16 տոկոսի չափով շատ են օգտվում: Փոխարենը փորձեք սպիտակուցներով հարուստ նախուտեստ պատվիրել, իսկ մատուցողին էլ զգուշացրեք, որ հացը հիմնական ուտեստների հետ բերի:

Անխուսափելի գովազդ

Հեռուստացույց դիտելիս բավականին հեշտ է սննդամթերքի անառողջ տեսակները գովազդող հոլովակների ցուցադրման ժամանակ ալիքը շրջել, իսկ աշխատանքի ճանապարհին աչքի զարնող ցուցապաստառների մասի՞ն ինչ կասեք: 2013թ.-ին իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ ֆասթ ֆուդի եւ քաղցրահամ խմիչքների գովազդային պաստառներով աչքի ըկնկող տարածքների անցորդներն ու բնակիչները ճարպակալման նկատմամբ առանձնակի հակում են դրսեւորում:

Կեղծ հոտեր

Ռեստորանների ղեկավարները քաջատեղյակ են, թե այս կամ այն ուսեստից արձակվող հոտն ինչպիսի գայթակղություն կարող է առաջացնել: Քորնելի համալսարանի շուկայագիտության ամբիոնի պրոֆեսոր Բրայան Վանսինկի հաղորդմամբ, նույնիսկ հատուկ խորհրդատվական ընկերություններ են գործում, որոնք պատրաստ են աջակցություն ցուցաբերել ռեստորաններին՝ գործընթացի արդյունավետ կազմակերպման համար: Դրանցից մեկին՝ ScentAir ընկերությանը, հաջողվել է վաֆլու, եգիպացորենի, դարչնի, սուրճի եւ նույնիսկ համբուրգերի կրկնօրինակ հոտերը ստանալ: Բացի այդ, McDonald's արագ սննդի կենտրոնների ցանցը նրանցից խնձորի կարկանդակի «բույր» է գնում, որպեսզի հաճախորդները չմոռանան դեսերտ պատվիրել:

Գույներ

Գույների՝ ուտելու ընթացքում նկատելի բազմազանությունը կարող է չար կատակ խաղալ հաճախորդների հետ: Journal of Consumer Research ամսագրում նկարագրված հետազոտույթյուններից մեկի շրջանակում քոլեջի ուսանողներին M&M's-ի՝ 7 եւ 10 գույներով ներկված գնդիկներ են մատուցվել: Տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ 10 գույնանի գնդիկներ համտեսելու հնարավորություն ստացած մասնակիցները, յոթ գույներով բավարարվածների հետ համեմատությամբ, 77 տոկոսի չափով շատ են սնվել: Ռեստորանային խոհարարները քաջատեղյակ են այս հնարքից, ուստի եւ ուտեստին հարդարանքի բազմագույն միջոցներ ավելացնելու եղանակ են գտնում:

Կալորիականության հաշվարկ

Եթե ընդունված սննդամթերքի էներգետիկական արժեքը հաշվելու ձգտում ունեք, կարիք չկա հույսը ռեստորանային տվյալների վրա դնել: Ինչպես Journal of the American Medical Association ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներն են վկայում, վերոհիշյալ հաստատություններում մատուցվող ուտեստների մեկ հինգերորդ մասի էներգետիկական արժեքը 100 կալորիայով ցածր է ներկայացվում: Ընդ որում՝ սխալը կարող է պատահականության կամ դժվար հաշվարկի արդյունք լինել. չէ՞ որ, օրինակ, ուտեստի «հարդարանքների» կալորիականությունը հստակ հաշվելու համար բավականին երկար ժամանակ է հարկավոր, իսկ խոհարարները, որպես կանոն, նման «մանրուքների» անդրադառնալու հնարավորություն չունեն:

Ուտեստի նկարագրություն

«Մատների հետ միասին կուտեք», «տաք եւ համեղ», «հյութալի» եւ այլ արտահայություննների ռեստորանի հաճախորդները մեկ անգամ չեն հանդիպել: Մինչդեռ դրանք հենց այնպես չեն ասվում: Հետազոտությամբ պարզվել է, որ նմանատիպ նկարագրություններ լսող հաճախորդների կողմից տվյալ ուտեստի մատուցման պատվեր ստանալու հավանականությունը 27 տոկոսի չափով բարձր է գնահատվում:

Նախքան ուտեստի մատուցումը՝ ալկոհոլային խմիչք պատվիրելու առաջարկ

Ալկոհոլային խմիչքները պատվիրվելիք ուտեստների արժեքը մեծացնելու հնարավորություն են ընձեռում, այնպես որ մատուցողը նախապես «խմելու որեւէ բան» պատվիրելու առաջարկից երբեք չի հրաժարվի: Այդուհանդերձ, հարկավոր է հիշել, որ մարդու օրգանիզմի ընկալմամբ ալկոհոլը տոքսին է ներկայացնում, այնպես որ առաջին հերթին դրա էներգետիկական արժեքը սպառելու փորձեր են արվում: Արդյունքում հիմնական ուեստից ստացված կալորիաները կարող են սպառվելու հնարավորությունից զրկվել եւ ճարպի տեսքով պահպանման հանձնվել: Ինչ վերաբերում է լիկյորներին, ապա դրանք նաեւ առավել շատ սնվելու խթան են ծառայում: Վերջերս Նիդեռլանդներում իրականացված հետազոտության շրջանակում ռեստորանների հաճախորդներին նախապես ալկոհոլային խմիչք կամ ջուր է առաջարկվել: Առաջին տարբերակին նախապատվություն տված հախորդների մոտ միջինը 192 միավորով բարձր էներգետիկական արժեք ունեցող ուտեստների սպառում է արձանագրվել:

Ներքին հարդարանք

McDonald's-ը, Pizza Hut-ը, Burger King-ը եւ արագ սննդի մատուցմամբ զբաղվող այլ ցանցեր ներքին հարդարանք կազմակերպելիս նմանատիպ գունային սխեմա են կիրառում: Հիմա կհարցնեք՝ ինչո՞ւ: Որովհետեւ կարմիրն ու դեղինը մարդկանց սպիպում են ավելի շատ սնվել: Կարմիր միջավայրում, հատկապես, հաճախորդները սկսում են ավելի արագ եւ ստիպողաբար ուտել: Իսկ ահա դեղին գույնը, ինչպես բազմաթիվ հետազոտություններով է ապացուցվել, ուղեղի կողմից երջանկության հորմոնի՝ սերատոնինի արտազատում խթանելու եւ ախորժակ գրգռելու հատկություն ունի: 

Երաժշտություն եւ լուսային խաղ

Հետազոտությամբ պարզվել է, որ աղոտ լուսավորված միջավայր եւ մեղմ երաժշտություն մատուցող ռեստորանների հաճախորդները, լուսային խաղով եւ երաժշտության առավել ակտիվ ռիթմերով աչքի ընկնող հաստատությունների հետ համեմատությամբ, 18 տոկոսի չափով քիչ կալորիաներ են ընդունում:

Հավելյալ բաղադրիչներ

Հատկապես արագ սննդի կենտրոններում մատուցված ուտեստների մեջ այնքան արհեստական բաղադիչներ կարող են լինել, որոնց մասին պատկերացում անգամ չունեք: Խոսքը, մասնավորապես, ավտոլիզի ենթարկված խմորիչի հանուկին է վերաբերում, ինչն ուտեստի համն արհեստականորեն ավելացնելու նպատակ է հետապնդում: Բացի այդ, երբեմն նաեւ գուարի ու թաղանթանյութի ռետին, ինչպես նաեւ կարագինան կարող է կիրառվել, որոնք բոլորն էլ ուտեստին հագեցնող հաստություն հաղորդելու նպատակ ունեն: Իսկ որոշ՝ վերամշակման ենթարկված ածխաջրատներ էլ կարող են ոտեստի նկատմամբ այնպիսի գայթակղություն առաջացնել, ինչպես երեւի թե միայն թմրամոլներն են զգում:

Լայն տեսականի

Ուտելիքի բազմազանությունը ախորժակ գրգռելու հատկություն ունի: Մասնավորապես, հետազոտությամբ պարզվել է, որ երեք տարբեր համերով յոգուրտի տեսակներ համտեսող սպառողները, մեկ համով բավարարվածների հետ համեմատությամբ, 20 տոկոսի չափով շատ են սնվում:

Համալիր ուտեստներ

Ափսելինգը շուկայագիտության կողմից առաջարկվող ռազմավարական գործիք է համարվում, որի նպատակը ապրանքի հիմնական տեսակի հետ միասին օժանդակ տարրերի վաճառքի խթանումն է: Համալիր ուտեստները, բնականաբար, ավելի էժան են նստում, սակայն արդյոք կարելի՞ է այդքան բարձր էներգետիկական արժեք ունեցող սննդամթերքի տեսակների համադրությունն օրգանիզմ ուղարկել:

Ժամանց

Եթե ռեստորանում հեռուստացույց եք տեսնում, փորձեք մեջքով դեպի այն նստել, կամ այնպիսի տեղադրությամբ սեղան պատվիրել, որտեղից ոչինչ չի երեւում: Ձեր ստամոքսը շնորհակալ կլինի՝ նման զգոշամտույթան համար, քանի որ, ինչպես UMass Amherst կրթական կենտրոնի գիտաշխատողներն են պարզել, հեռուսացույցը ընդունված կալորիաների ծավալը 71 տոկոսի չափով ավելացնելու ներուժ ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է