• Latest news

Ինչ կարող է ծխախոտի ծուխը թոքերի հետ անել (ազդեցիկ տեսանյութ)

27 օգոստոսի, 2014  20:26

Բոլորս գիտենք, որ ծխախոտը վնասակար է առողջության համար եւ կարող է մահաբեր հիվանդությունների առաջացման ռիսկ խթանել:

Սակայն ստորեւ բերված ահարկու տեսանյութը, որը Devon Arbelo անվամբ ներկայացող օգտատերն է համացանցում տեղակայել, առավել քան ակնառու է դարձնում այն, թե ինչ ազդեցություն կարող է ծխախոտի ծուխը թոքերի վրա թողնել:

Մինչ այդ տեղեկացնենք, որ սիգարետի մեկ ծուխ քաշելով, ավելի քան 4 հազար քիմիական տարրերի՝ օրգանիզմ ներթափանցման պատճառ եք դառնում: Ընդ որում, հիշյալ տարրերից 70-ը քաղցկեղածին են, իսկ հարյուրավորները թունավոր հատկություններով են աչքի ընկնում, հաղորդում է Daily Mail-ը:

Ծխելու սովորության ամենալայն տարածում գտած հետեւանքը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն է, որն, ըստ էության, մի շարք բարդություններ, մասնավորապես է՝ էմֆիզեման եւ քրոնիկ բրոնխիտը ներառող հովանոցային եզրույթ է հանդիսանում:

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը ծխախոտի ծխի՝ շնչուղիներին եւ թոքերին պատճառած վնասի արդյունքում է ի հայտ գալիս: Բացի այդ էլ, ասթմայով եւ թոքերի այլ հիվանդություններով տառապող մարդկանց պարագայում, ծխելու սովորությունը կարող է ախտանշանների վատթարացման հանգեցնել: 

Այդուհանդերձ, ինչպես վերջերս իրականացված հետազոտության արդյունքում է պարզվել, մինչեւ 40 տարեկանը ծխելու սովորությունից հրաժարված մարդիկ կարող են 10 տարով առավել երկար կյանք ապահովել:

Իսկ ահա 1,3 մլն կանանց շրջանում իրականացված մեկ այլ հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ միջին տարիքում վնասակար սովորությունից հրաժարվելու պարագայում հնարավոր է վաղաժամ մահացության դեպքերի առնվազն 90 տոկոսից խուսափել:

Եվ ի վերջո, ինչպես գերմանացի գիտնականներն են պարզել, նույնիսկ ավելի ուշ տարիքում ծխախոտի օգտագործումից հրաժարումը կարող է հետագա հինգ տարիների ընթացքում սրտի կաթվածից կամ ինսուլտից մահանալու ռիսկի՝ 40 տոկոսի չափով նվազեցման հանգեցնել: Հետազոտության շրջանակում 50-74 տարեկան շուրջ 9000 գերմանացիների կյանքի վերջին 10 տարիներին վերագրվող բժշկական տվյալներն են ուսումնասիրվել:

Հարկ է նշել, որ ընթացիկ տարվա առաջին ամիսներին համացանցում մեկ այլ տեսանյութ էր հայտնվել, որտեղ նույնիսկ 60 գլանակ ծխելուց հետո թոքերում տեղի ունեցող փոփոխություններն էին ի ցույց դրվում:

Տեսանյութը Հոնգ Կոնգի բուժհաստատություններից մեկի՝ Յու Չայ հիվանդանոցին կից գործող Յան Չայ բժշկական դպրոցի դասախոս Ռյան Աուն էր հեղինակել՝ այն մտահոգմամբ, որ միջնակարգ դպրոցներում ծխող աշակերտների թվի տագնապալի աճ է նկատվում: 

Տեսանյութը դիտելիս անզեն աչքով էլ նկատելի է, որ ծխախոտի ծուխը հեշտությամք թոքերի գույնի կտրուկ փոփոխության է հանգեցնում: Եթե առողջ մարդկանց մոտ այն վարդագույն երանգ ունի, ծխողների պարագայում դեղնա-շագանակագույն արտաքին է ձեռք բերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել