• Latest news

Չինական հիվանդանոցում «գողացել» են կնոջ երիկամը

27 օգոստոսի, 2014  19:26

Երիտասարդ չինուհուն Shenzhen Guangsheng Hospital հիվանդանոցում փոքր վիրահատություն պետք է անեին։ Սակայն վիրահատությունից հետո կինը հայտնաբերել է, որ նրա երիկամներից մեկը գաղտնի կերպով հեռացրել են՝ առանց նրան իմաց տալու։

Օգոստոսի 23-ին 29-ամյա Վաի Ջիանմինին (Wai Jianmin) վերը նշված հիվանդանոցում փոքր վիրահատություն էին արել՝ միզուղիների խցանումը բացելու համար։ Հետո վիրաբույժը ասել էր կնոջը, թե իբրեւ վիրահատության ընթացքում նրա երիկամը սկսել էր արյունահոսել, եւ նրանք ստիպված էին հեռացնել այն։ Սակայն կինը բժիշկի խոսքերին չէր հավատացել, քանի որ երբեք երիկաների հետ խնդիրներ չէր ունեցել։ Նրա ընտանիքի անդամները պահանջել են անկախ փորձաքննության հանձնել հեռացված երիկամը, սակայն պարզվել է, որ այն տարօրինակ կերպով անհետացել է հիվանդանոցից։

Վաի Ջիանմինը համոզված է, որ հիվանդանոցի աշխատակիցները հեռացրել են նրա երիկամը ինչ-որ նպատակով՝ օրինակ, այն վաճառելու համար։ Նա դիմել է ոստիկանություն, եւ այս պահին դեպքի շուրջ հետախուզություն է անցկացվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել