• Latest news

Հրաշք՝ բրազիլական դիահերձարանում. դիակը կենդանացել է

28 օգոստոսի, 2014  13:39

Մի քանի օր առաջ շնչառական եւ բազմաթիվ այլ օրգանների կանգը Բրազիլիայի Սալվադոր քաղաքի 54-ամյա բնակիչ Վալդելուցիո Գոիսալվեսի բժիշկներին ստիպել էր հիվանդը մահը արձանագրել: Menandro de Farias հիվանդանոցի բուժանձնակազմը նախ եւ առաջ Վալդելուցիոյի ընտանիքի անդամներին էին դժբախտ դեպքի մասին տեղյակ պահել եւ ապա մահացածի մարմինը դիահերձարան ուղարկելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը անցել: Նրանք դիակի ոտքերն էին իրար կապել, այնուհետեւ էլ՝ քթի ու ականջի անցքերը բամբակով փակել: Ամենավերջում դիակը սեւ պարկի մեջ էին տեղակայել եւ դիահերձարան ուղարկել, որտեղ հարազատներից մեկը դեռ պետք է նոր հագուստ բերեր՝ դիակի զգեստավորման համար: Ընտանիքի անդամները որոշել էին այդ առաքելության իրականացումը Վալդելուցիոյի եղբորը՝ Վալտերիոյին հանձնել, հաղորդում է Medical Daily-ն:

Դիահերձարանի սառը սենյակներից մեկը մտնելով՝ Վալտերիոն անմիջապես սեւ պարկի մակերեսին թեթեւակի շարժ էր նկատել, սակայն նախընտրել էր ուշադրություն չդարձնել տեսածին՝ կարծելով, թե երեւույթը սնահավատության արդյունք էր: «Բայց երբ ավելի մոտեցա, բոլոր կասկածներս փարատվեցին: Սեւ պարկը վեր ու վար էր անում, կարծես ներսում ինչ-որ մեկը շնչելիս լիներ: Խելագարությունից ձայնս գլուխս գցեցի, մինչեւ որ դիահերձարանի անձնակազմի անդամներից եկան եւ անմիջապես հասկացան, թե ինչ է տեղի ունենում: Ստուգմամբ հաստատվեց, որ եղբայրս դեռ կենդանի է», - պատմել է Վալտերիոն՝ Mirror պարբերականի թղթակցին տված հարցազրույցի ընթացքում:

Միջադեպից քիչ անց բժիշկներ են ժամանել՝ ստամոքսի քաղցկեղով տառապող Վալդելուցիոյին ինտենսիվ խնամքի բաժանմունք տեղափոխելու նպատակով:

Ինքը՝ հիվանդը, դեռեւս ի վիճակի չէ խոսել, սակայն որոշել է նամակ գրել, որտեղ պատմում է այն մասին, թե ինչպես է ֆրանցիսկյան օրդենի օրհնյալ միանձնուհի Իրմա Դուլչեն, ով Բրազիլիայում սրբերի շարքին է դասվել, հանդերձյալ կյանքից հետ վերադարձրել իրեն: Նամակում մասնավորապես ասվում է. «Ես, Վալդելուցիոս, մահը ոտքերիս մոտ տեսա, բայց հավատս այնքան մեծ էր, որ բժշկվեցի: Կանգնելով Իրմա Դուլչեի առաջ՝ ասացի. «Հրաշք գործիր ինձ համար», եւ նա լսեց իմ աղոթքը: Հետո էլ մորս ձայնը լսեցի, որ ասում էր. «Որդիս, հույսդ նրա վրա դիր, որ փրկվես»:

Գոնսալվեսների ընտանիքի անդամները Վալդելուցիոյին դեռեւս նախընթաց շաբաթ օրը՝ առավոտյան էին հիվանդանոց տեղափոխել, երբ պարզվել էր, որ տղամարդը շնչառության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Նրանք կարծում էին, որ բժիշկները կարող են օգնության լավագույն միջոցը գտնել՝ հիվանդի համար եւ խիստ զարմացել էին՝ ընտանիքի անդամի մահվան մասին լուրը լսելով:

Հրաշագործ վերակենդանացման մասին լուրերը Բահիա նահանգի վարչակազմի՝ առողջապահական ոլորտը կարգավորող  ներկայացուցիչներին են հասել, որոնց միջադեպի լիարժեք հետաքննություն են պահանջում:  Menandro de Farias հիվանդանոցի տնօրեն Մարգարիդա Միրանդոն, ի պատասխան, հավաստիացրել է, որ «հանդիպումներ է ունենալու հիվանդի բուժմամբ զբաղված բոլոր մասնագետների հետ՝ նման բացթողման հանգեցրած իրադարձութունների շղթան պարզելու նպատակով»:

Մինչ այդ, Գոնսալվեսների ընտանիքը որոշել է իրենց հիվանդին մեկ այլ բուժհաստատություն տեղափոխել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել