• Latest news

Նոր բացահայտումներ կանանց սեքսուալ հաճույքի մասին. G-կետ գոյություն չունի

28 օգոստոսի, 2014  23:47

Լավագույն բանը, որ տղամարդկանց մեծամասնությունը կնոջ սեռական հաճույքների եւ օրգազմի մասին գիտեն, Գրոֆենբերգի՝  այսպես կոչված G-կետերի խաբուսիկ առկայությունն է: Սակայն, ինչպես Nature Reviews Urology ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքներն են վկայում, կնոջ սեռական հաճույթներին խթան հաղորդող «հրաշագործ կոճակը» քվազի-առասպելական ստեղծագործության արդյունք է, եւ դրա որոնումները երբեք չեն կարող հաջողությամբ պսակվել: Իտալացի գիտնականներից մեկի գլխավորությամբ իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ կանացի գրգռիչներն իրականում ոչ թե մեկ կետի տեսքով կարող են հանդես գալ, այլ միայն զգայուն տարածքների, որոնց ամբողջությունը ծլիկամիզուկահեշտոցային համալիր (clitourethrovaginal complex - CUV) անվանումն է ստացել, հաղորդում է Medical Daily-ն:

«Կանացի օրգազմի սուրբ գրաալ» կոչվող G-կետի առկայության մասին տեսությունն 1950-ական թվականներին՝ գերմանացի գինեկոլոգ Էռնստ Գրոֆենբերգի կողմից է առաջ քաշվել: Վերջինս կարծում էր, թե հեշտոցի պատին որոշակի կետ կա, որը կարող է, խթանման դեպքում, օրգազմի հասցնել: Ու չնայած այն հանգամանքին, որ ավելի շուտ հեշտոցի վերին պատն է ամբողջությամբ բարձր զգայունությամբ աչքի ընկնում, քան՝ դրա մակերեսին գտնվող որեւէ կոնկրետ կետ, երեւակայական տեսությունն անմիջապես այնպիսի մեծ հեղինակություն է ձեռք բերել, որ դրա մասին մեղմ ասած հազարավոր գրքեր կան գրված, մասնավորապես առ այն, թե ինչպես կարելի է մետաղադրամի շրջագիծ ունեցող «հրաշագործ կոճակը» գտնել: Դրանցից մի քանիսը, հատկապես՝ Բեւերլի Ուիփլի «Orgasm Answer Guide»-ը, արդեն ավելի քան 30 տարի է՝ չեն իջնում վաճառասեղաններից եւ տղամարդկանց շրջանում այն մոլորությունն են տարածում, թե իբր կանացի օրգազմ խթանելու համար հարկավոր է զուգընկերոջ G-կետը գտնել:

Մինչ այդ, սեռական խաղալիքների եւ ներքնազգեստի մանրածախ վաճառքով զբաղվող բրիտանական ընկերություններից մեկի՝ Ann Summers-ի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ հարցախույզի ենթարկված տղամարդկանց 55 տոկոսին, սեփական խոստովանմամբ, այդպես էլ չի հաջողվում զուգընկերոջ G-կետը գտնել, իսկ հարցվածների 36 տոկոսը նույնիսկ պատկերացում չեն ունեցել, թե ինչի մասին է խոսքը:

Հռոմում գործող Տոր Վերգատայի համալսարանի (Tor Vergata university) էնդոկրինոլոգիայի եւ սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Էմանուել Ջանինիի (Emmanuele Jannini) գլխավորությամբ գործող գիտահետազոտական խմբի կողմից ներկայացված աշխատանքային զեկույցի մեջ, մասնավորապես, ասվում է, որ մեկ G-կետի մասին հասկացությունը չափազանց պարզեցված մոտեցման արդյունք է:

«Իրականում ընդամենը մեկ, պարզ ու հասարակ, ֆանտասմագորիկ կետի փոխարեն, անհամեմատ ավելի բարդ համալիր գոյություն ունի: Մեր կողմից տրամադրված տվյալներն, ի վերջո, կարող են վերջ դնել այն բանավեճերին, որոնք G-կետի եւ դրա տեղադրության շուրջ են ընթանում», - նշել է Էմանուել Ջանինին:

Գիտնականները հույս ունեն, որ մարդաբանական եւ ծլիկամիզուկահեշտոցային համալիրի ֆիզիոլոգիայի մասին գիտելիքները բժշկական եւ վիրաբուժական պրոցեդուրանի ընթացքում կանացի սեռական օրգանները վնասվածքներից զերծ պահելու հնարավորություն կընձեռեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է