• Latest news

Վիրաբույժները պատրաստվում են 4-ամյա փոքրիկի կոկորդը կողի օգնությամբ վերականգնել

28 օգոստոսի, 2014  20:32

Ցինցինատիի մանկական հիվանդանոցի վիրաբույժները պատրաստվում են 4-ամյա մի փոքրիկի վնասված կոկորդը նրա կողոսկրերից մեկի օգնությամբ վերականգնել:

Էմեթ Ռաուխի կոկորդը դեռեւս կյանքի առաջին տարեդարձի օրն էր վնասվել, երբ հեռուստացույցի հեռակառավարման վահանակի՝ կերակրափողի վերին հատվածում խցանված կլոր մարտկոցն այրվել էր ու պատճառված վնասի արդյունքում փոքրիկին շնչելու, սնվելու եւ խոսելու հնարավորությունից զրկել, հաղորդում է FoxNews-ը:

«Մենք պատրաստվում ենք ամենամեծ քայլը ձեռնարկել՝ Էմեթի կյանքի նորմալ հունը վերադարձնելու գործում: Եթե ամեն ինչ լավ ընթանա, գալիք տարվա ընթացքում կարող ենք նաեւ ներշնչափողային խողովակը հեռացնել: Երեխան ցանկանում է ֆուտբոլ խաղալ, եւ մենք պետք է ամեն ինչ անենք՝ այդ հնարավորությունը նրան տալու համար, որպեսզի կարողանա նորմալ մանկություն անցկացնել», -  նշել է բուժհաստատությանը կից գործող ձայնային խանգարումների կենտրոնի տնօրեն դոկտոր Ալեսանդրո դե Ալարկոնը:

Երկու տարի առաջ հիվանդանոցի բժիշկները Էմեթի առաջին վիրահատությունն են իրականացրել՝ հաստ աղիքից առանձնացված կտորի օգնությամբ կերակրափողում բացված անցքը փակելու նպատակով, ինչի արդյունքում երեխան այլեւս կարողանում է ինքնուրույն սնվել:

«Նա կուլ տալու վարպետության հատուկ թերապիա է անցել եւ հիմա չեմպիոնի նման է սնվում: Կերակրափողի վիրահատությունը թե նրա, եւ թե բոլորիս կյանքը փոխեց», - պատմել է Էմեթի մայրը:

Իսկ հիմա էլ կողաճառից առանձնացված կտորի օգնությամբ ձայնալարերի գործառնությունը կվերականգնվի, եւ փոքրիկը, բաց օդուղիների օգնությամբ, շնչառությունը վերականգնելու հնարավորություն ստանա:

«Շնչուղիների վիրահատությունը Էմեթին հաջորդ տարի մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կընձեռի: Մինչ այդ նա դեռ պետք է ձայնի թերապիա անցնի՝ վերականգնված ձայնալարերին հարմարվելու համար», - նշել է փոքրիկի մայրը՝ Կառլա Ռաուխը:

Վերջինս EmmettsFight.com կայքն է բացել՝ կլոր մարտկոցներ կուլ տալու վտանգի մասին հասարակության տեղեկացվածոթյան մակարդակը բարձրացնելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել