• Latest news

Ի՞նչ անել, եթե երեխան այրվածք կամ արեւային հարված է ստացել

2 սեպտեմբերի, 2014  18:14

Եթե տանը առաջին օգնության համար նախատեսված դեղատուփ ունեք, դեռեւս չի նշանակում, որ հանգիստ կարող եք կյանքը վայելել, զգուշացնում է Medical Observer-ը: Իսկ եթե, Աստված չանի, երեխային մի բա՞ն պատահի: Գիտե՞ք՝ որ դեպքում ինչ պետք է օգտագործել եւ ինչպես:

Թույլ այրվածքների դեպքում հետեւյալ միջոցառումները ձեռնարկեք.

• Այրվածքի հատվածը առնվազն 5 րոպե կամ՝ մինչեւ ցավի անցնելը սառը հոսող ջրի տակ պահեք: Կարելի է նաեւ սառը ջրով լի տարայի մեջ մտցնել կամ սառը թրջոցների օգնությամբ այրված հատվածի զովացում իրականացնել: 

• Այրվածքի վրա սառույց մի դրեք, քանի որ ցրտահարման դեպքում մաշկին պատճառված վնասը կարող է առավել մեծ չափերի հասնել: 

• Այրվածքը զգուշորեն բինտով ծածկեք կամ փաթաթեք՝ օդի հետ շփումը բացառելու, ցավը մեղմելու եւ այտուցվածությունից խուսափելու նպատակով: Ընդ որում, վիրակապը չպետք է ամուր լինի: 

• Բամբակ մի օգտագործեք:

• Դեղատներում ազատ վաճառքի ենթակա ցավարկողներ՝ իբուպրոֆեն կամ ացետամինոֆեն տվեք: Ասպիրին չի կարելի:

• Փոքր այրվածքները սովորաբար մասնագիտական բուժման կարիք չունեն, սակայն հարկավոր է զգուշամիտ լինել՝ ինֆեկցիայի առկայության մասին վկայող նշանների նկատմամբ, որոնցից են ցավի ավելացումը, վերքի կարմրությունը, այտուցվածությունը, հեղուկ զանգվածի արտադրությունը եւ բարձր ջերմությունը: Ախտանշանների շարունակականության պարագայում հարկավոր է բժշկի օգնությանը դիմել: Ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով, առաջացած այտուցները պայթեցնել չի կարելի:

Արեւային հարված

Արեւային հարվածի առկայության մասին վկայող նշաններն են մարմնի բարձր ջերմությունը, սրտի արագ աշխատանքը, արագ եւ թույլ շնչառությունը, արյան բարձր կամ ցածր ճնշումը, քրտնարտադրության դադարեցումը, գրգռվածությունը, խառնաշփոթությունը կամ գիտակցության կորուստը:

Եթե երեխայի մոտ արեւային հարված եք կասկածում, հարկավոր է անհապաղ ստվերոտ կամ զով վայր տեղափոխել ու անմիջապես շտապ օգնույթուն զանգահարել: Նախքան բրիգադի ժամանումը կարող եք սառը օդի աղբյուր ուղղել երեխային, խոնավ սավաններով ծածկել կամ սառը ջրով շփել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է