• Latest news

Սելեկտիվ աբորտների դեմ ուղղված ֆլեշմոբը ընտրությունների նման մեծ արձագանք ստացավ

29 օգոստոսի, 2014  15:58

Հայաստանում սելեկտիվ աբորտների հիմնական խնդիրն այն է, որ հասարակությունը այն որպես խնդիր չի ընկալում: Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը եւ կառավարությունը տարիներ շարունակ փորձում էին ուշադրություն գրավել դեպի այս խնդիրը՝ քննարկումներ անցկացնելով եւ վիճակագրական թվեր հրապարակելով, սակայն բոլոր այդ թվերն ու հայտարարությունները միջին վիճակագրական մարդու համար տպավորիչ չէին եւ շատ փոքր ազդեցություն էին ունենում: Շատ ավելի մեծ աղմուկ բարձրացրեց «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբը, որը նույնպես ուղղված էր սելեկտիվ աբորտների դեմ:

Ինչպես նշել է Սամվել Մարտիրոսյանը, վաղուց հայալեզու համացանցում այսպիսի ակտիվորեն քննարկվող թեմաներ չէին եղել; իր ազդեցությամբ եւ ակտիվությամբ ֆլեշմոբը մոտ էր այնպիսի մեծ եւ հասարակության համար կարեւոր իրադարձություններին, ինչպին են, օրինակ, ընտրությունները:

Ինչու՞ է ֆլեշմոբն այսքան ուշադրության արժանացել: Մեդիա փորձագետի կարծիքով՝ պատճառն այն է, որ այն խնդիրը դեմոգրաֆիական-վիճակագրական հարթությունից տեղափոխել է էմոցիոնալ հարթություն եւ ավելի հասանելի է դարձել ավելի լայն զանգվածներին:

Հիմա, սակայն, կարեւորն այն է, թե ինչպես է կարելի շարունակել այս նախաձեռնությունը եւ այնպես անել, որ այն Ֆեյսբուքի շրջանակներից դուրս գա եւ ինչ-որ էական արդյունքների հանգեցնի՝ նվազեցնելով երկրում սելեկտիվ աբորտների թիվը:

Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց նաեւ, որ կան երկրներ, որտեղ աբորտների խնդիրը բոլորովին այլ մակարդակի վրա են փորձում լուծել: Օրինակ, Իռլանդիայում աբորտները արգելված են եկեղեցու կողմից, իսկ եկեղեցու ազդեցությունը բավական մեծ է: Իսկ ԱՄՆ-ում Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակությունների ամենամեծ տարբերություններից մեկը հենց աբորտների թեման է, որը շատ է հետաքրքրում եւ հուզում այս կուսակցությունների ընտրազանգվածին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել