• Latest news

Կեղծված հղիության 6 առավելությունները

29 օգոստոսի, 2014  23:51

Շատերը կարող են պնդել, թե էվոլյուցիոն զարգացման եզրագծին կանգնած կենդանատեսակներից մեկի ներկայացուցիչը՝ պանդան, որ նույնիսկ առանց պետական հովանավորչության վերարտադրվելու ընդունակ չէ, մտավոր կարողություններով առանձնապես աչքի չի ընկնում: Սակայն Չինաստանում բնակվող՝ Ալի Հին անունը ստացած կենդանին հակառակն է ապացուցել: Հսկա չափերով աչքի ընկնող պանդային հաջողվել է իր խնամքով զբաղվող մասնագետներին հիմարեցնել՝ ավելի շատ սնունդ հայթայթելու նպատակով, հաղորդում է The Guardian-ը: Խոսքը հղիության կեղծման մասին է գնում: Այնպես որ, ինչ-որ տեղ «միամիտ» կանայք էլ կարող են օրինակ վերցնել կենդանուց՝ հղիության պարգեւած առավելություններից օգտվելու համար:

Թեեւ հղիությունը կարող է կարիերայի դադար, եկամտի կրճատում եւ, հիշատակված գործոնների արդյունքում, գենդերային հավասարության խախտում ենթադրել, բայցեւայնպես, նաեւ «իրավիճակին» հատուկ որոշ առավելություններ է առաջարկում: Ստորեւ այդ ռիսկային եւ կարճաժամկետ ռազմավարական միջոցի առավելություններից մի քանիսն ենք ներկայացնում, որոնք կարող են հղիության կեղծման պատճառ դառնալ.

1. Մշտապես ազատ նստատեղ՝ հասարակական տրանսպորտում

2. Սրտի ուզածի չափ եւ ինչով ասես սնվելու հնարավորություն

3. Հրավերքները մերժելու պատրվակ

4. Զուգնկերոջ կողմից՝ ավելի սիրալիր վերաբերմունք

5. Սիգարետից եւ «խմելու» առաջարկից հրաժարվելու հնարավորություն

6. Նվերներ ստանալու միջոց

Երեւույթի բացասական կողմն այն է, որ ի վերջո շրջապատող մարդիկ իրենց խաբված են զգալու, ինչի արդյունքում կարող եք ընկերներին ու սիրեցյալին կորցնել եւ մինչեւ անգամ հիվանդագին սուտասանի համբավ ձեռք բերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է