• Latest news

Փորձարարական սարքն արյան մեջ քաղցկեղային բջիջները գտնելու հնարավորություն է ընձեռում

29 օգոստոսի, 2014  22:59

Գիտնականները նոր սարք են մշակել, որն արյան մեջ ոչ լայն տարածում գտած ուռուցքների առկայության մասին վկայող բջիջներ հայտնաբերելու հնարավորություն է ընձեռում: Այս միջոցն արդիական է հատկապես այն պարագայում, երբ հարկավոր է մետաստազների ձեւավորման մասին պատկերացում կազմել, հաղորդում է Medical News Today-ը:

Նորահայտ սարքը մետաղադրամի չափեր ունի եւ կարող է, ձայնային ալիքների օգնությամբ, քաղցկեղային բջիջները ճանաչել եւ առանձնացնել: Ընդ որում, բուն գործընթացը խիստ զգուշությամբ է ընթանում՝ բջիջներին վնաս չպատճառելու նպատակով:

Հետազոտության հիմքում ձայնային ալիքների այն հատկանիշն է ընկած, որ, դրանց արձագանքման առանձնահատկություններով, կարել է բջջի ֆիզիկական տվյալների (չափ եւ սեղմելիություն) մասին պատկերացում կազմել: Այդուհանդերձ, սա առաջին դեպքն է, երբ դրանց՝ բարձր ճշտությամբ առանձնացում է իրականացվում: Նախանշված նպատակին հասնելու համար գիտնականներն այս անգամ ոչ ուղիղ ալիքներ են օգտագործել, որոնք բջիջների շարժման հետագիծը անկյան տակ հատելու հնարավորություն են ընձեռում: Մոտեցման արդյունավետությունը ստուգելու նպատակով այն նախապես պլաստիկի մասնիկների նկատմամբ է փորձարկվել, ինչի արդյունքում պարզվել է, որ հիշյալ ալիքները 9,9 միկրոն տրամագծով մասնիկները 7,3 միկրոնով բնորոշվողներից շուրջ 97 տոկոս ճշտությամբ առանձնացնելու հատկություն ունեն: 

Այնուհետեւ գիտնականները, համակարգչային մոդելավորման օգնությամբ, մասնիկների չափի, սեղմելիության, խտության եւ ալիքների անկյան մասին հավաքագրված տվյալների հիման վրա, բջիջների շարժման հետագծի վերաբերյալ կանխատեսումներ են արել՝ ալիքներն անհրաժեշտ մասնիկների ուղղությամբ բաց թողնելու նպատակով: Բացի այդ, ստուգումներ են իրականացվել, թե արդյոք սարքը կարող է MCF-7 քաղցկեղային բջիջները (տրամագիծը՝ 20 միկրոն) արյան սպիտակ գնդիկներից (12 միկրոն) առանձնացնել: Հիշյալ բջիջները, բացի չափերից, նաեւ սեղմելիության եւ խտության տարբեր մակարդակներ ունեն:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ սարքի օգնությամբ հնարավոր է արյան մեջ առկա քաղցկեղային բջիջների 71 տոկոսը վեր հանել: Գիտնականները մտադիր են առաջիկայում նորույթը նաեւ կլինիկական փորձարկումների ենթարկել: Այն կարող է, օրինակ, արյան մեջ քաղցկեղային բջիջների առկայությամբ բնորոշվող մետաստազավորման մակարդակը չափել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել