• Latest news

Բելգիացի մի բժշկի եւ երկու ճապոնացիների մոտ Էբոլա տենդին հատուկ ախտանշաններն են հայտնաբերվել

29 օգոստոսի, 2014  17:13

Օգոստոսի 29-ին Ճապոնիայի երկու քաղաքացիներ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի օդանավակայանից երկրի հանրային առողջության ազգային կենտրոն են տեղափոխվել: Արտակարգ գործողությունների պատճառն այն է, որ հիշյալ օտարերկրացիների մոտ ենթադրաբար Էբոլա վիրուսով հրահրված ախտանշաններ են հայտնաբերվել:

«Այդ ուղեւորների մոտ հիվանդությանը հատուկ մի քանի ախտանշաններ են նկատվել, ներառյալ՝ բարձր ջերմությունը: Բացի այդ, երկուսն էլ հաստատել են, որ Հարավային Աֆրիկա կատարած գործուղումից վերադառնալուց հետո են իրենց վատ զգացել» - հաղորդել են Մոլդովայի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հիշյալ ուղեւորները Ճապոնիայից տարանցիկ չվերթով Ստամբուլ մեկնելու մտադրությամբ էին Մոլդովա ժամանել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Soir պարբերականի հաղորդմամբ տեղեկություններ էին տարածվել առ այն, որ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հումանիտար կազմակերպության՝ Էբոլա վիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող աշխատակիցները մեկը Բրյուսելի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել եւ ներկայումս կարանտինում է գտնվում: Արեւմտյան Աֆրիկայի երկրներից շուրջ երկու շաբաթ առաջ վերադարձած բժիշկը, ով երկար ժամանակ Էբոլա վիրուսով վարակվածների խնամքով էր զբաղվում, օգոստոսի 28-ին թուլություն եւ մարմնի բարձր ջերմություն է զգացել: Նրան անմիջապես Սուրբ Պետրոսի հիվանդանոց են տեղափոխել, որտեղ առաջիկա օրերին հստակ ախտորոշում կիրականացվի:

Համաձայն պաշտոնական տվյալների, ներկայիս դրությամբ Էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը 3069-ի է հասել, որից 1552-ը՝ մահվան ելքով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին համաճարակի դեմ պայքարի ռազմավարական պլան է ներկայացրել, որտեղ նշվում է, որ վիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը, համաճարակի ներկայիս բռնկման ողջ ընթացքում, կարող է 20 հազարի սահմանը հատել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել