• Latest news

Դիսլեքսիայով տառապող մարդկանց ուղեղը ցանցային կապերի խզում ունի

30 օգոստոսի, 2014  16:46

Եթե դիսլեքսիայով եք տառապում, շատ հնարավոր է, որ նույն խանգարմամբ ախտորոշված եւս մեկին ճանաչեք: Ժամանակին տարատեսակ անհիմն բացատրություններ գտած այս խանգարումն ի վերջո, իրավամբ, նյարդաբանական խանգարումների շարքին է դասվել: Իսկ վերջերս իրականացված ուսումնասիրության արդյունքները մեկ քայլ առաջ են արձանագրել՝ հիվանդության բնույթի լիարժեք ընկալման հարցում: Հետազոտության հեղինակները, մասնավորապես, դիսլեքսիայով ախտորոշված հիվանդների ուղեղի մագնիսա-ռեզոնանսային պատկերում են նախաձեռնել՝ օրգանի կառույցում առկա խախտումները բացահայտելու նպատակով, ինչի արդյունքում, ընթերցանության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց օժանդակություն ցուցաբերելու տեսանկյունից, խիստ արժեքավոր բացահայտումներ են արվել:

Դիսլեքսիան ուսման հետ կապված բարդություններ ենթադրող նյարդաբանական խախտումներից ամենատարածվածն է Միացյալ Նահանգներում: Ավելին՝ այն ընդհանրապես անգլերենը մայրենի լեզու համարող մարդկանց շրջանում է առավել տարածված եւ կարող է ոչ միայն ընթերցանության, այլ նաեւ՝ գրելու, հեգելու, որոշ դեպքերում էլ՝ խոսքի կարողության հետ կապված խնդիրներ հարուցել: Այդուհանդերձ, ուսման կարողության հետ կապված խանգարումները մտավոր զարգացածության մակարդակի հետ որեւէ առնչություն չունեն եւ ընդամենը ստացված տեղեկությունը մշակելու եւ մեկնաբանելու տեսանկյունից ի հայտ եկող բարդությունների առկայություն են ենթադրում, հաղորդում է Medical Daily-ն: 

Յեյլի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազությունը 75 երեխաների եւ 104 չափահասների շրջանում է իրականացվել: Դիսլեքսիայով ախտորոշված հիվանդների ուղեղի պատկերումից ստացված տվյալների՝ առողջ մարդկանց օրգանում առկա ֆիզիկական հատկանիշների հետ համեմատության արդյունքում պարզվել է, որ ընթերցանության գործընթացի խանգարմամբ աչքի ընկնող մարդկանց ուղեղի որոշ հատվածներում ցանցային կապերի խզում, որոշ գոտիներում էլ՝ բարձր խտություն է նկատվում: «Առողջ մարդկանց համեմատությամբ, դիսլեքսիայով տառապող մարդկանց ուղեղի՝ վիզուալ տեղեկությունների մշակման համար պատասխանատու եւ ուշադրության մակարդակը վերահսկող հատվածները կարող ցանցի խզում է նկատվում, ինչի արդյունքում էլ տվյալ բարդությամբ ախտորոշված մարդիկ դժվարությամբ են տպագիր տեքստ ընթերցում», - մեկնաբանել է հետազոտական խմբի անդամ Էմիլի Ֆիննը:

Այդուհանդերձ, ինչպես հետազոտության արդյունքներն են վկայում, ուղեղի՝ հնչյունաբանության համար պատասխանատու հատվածները դիսլեքսիայով տառապող հիվանդների մոտ շարունակում են «առողջ» մնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է