• Latest news

Էբոլայի դեմ «գաղտնի» դեղամիջոցը մակակաների պարագայում 100 % արդյունավետ է գտնվել

30 օգոստոսի, 2014  10:51

Zmapp անունը ստացած փորձարարական դեղամիջոցը, որ ամերիկացիներն են ստեղծել՝ Էմոլա հեմոռագիկ տենդի դեմ պայքարի համար, կապիկների նկատմամբ փորձարկումների ընթացքում, նույնիսկ հիվանդության զարգացման ուշ փուլերի պարագայում, 100 տոկոսանոց արդյունավետություն է ցույց տվել: Nature ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակների գնահատմամբ, հետազոտությունը «մեկ կարեւոր քայլ առաջ» է հանդիսանում:

Zmapp-ը «գաղտնի շիճուկ» անվանումն է ստացել, քանի որ դեռեւս մշակման փուլում է գտնվում: Այդուհանդերձ, մասնագետները որոշել են դրա օգնությանը դիմել, քանի որ Էբոլա վիրուսով հրահրված հիվանդության բուժման այլ եղանակներ գոյություն չունեն: Ընդ որում, դեղամիջոցն ընդունած 7 հիվանդներից երկուսի պարագայում վիրուսի դեմ պայքարը հաջողությամբ չի պսակվել: 

Էբոլա հեմոռագիկ տենդի բուժման նպատակով իրականացված փորձարկումների ընթացքում գիտնականները տարատեսակ հակամարմինների համադրությամբ առաջացած ազդեցության միջոցներն են ուսումնասիրել: Այս պահին հայտնի է, որ Zmapp-ի բաղադրության մեջ դրանցից երեքն են մտնում: 18 մակակաների նկատմամբ փորձարկումների արդյունքում վարակակիր բոլոր կենդանիներին հաջողվել է կենդանի մնալ: Ընդ որում, դեղամիջոցը վիրուսով վարակման օրվանից հետո՝ 5-րդ օրն է նշանակվել: Կապիկների պարագայում այս ժամկետը վարակի զարգացման բավականին ուշ փուլ է համարվում. սովորաբար երրորդ օրվանից հետո վիրուսը մահաբեր հատկանիշներ է ձեռք բերում: Գիտնականները հիշյալ ցուցանիշը խիստ հուսադրող են համարում, քանի որ մինչ այդ ենթադրվում էր, թե հիվանդության դեմ բուժումը հարկավոր է նախքան ախտանշանների դրսեւորումը ձեռնարկել:

Սակայն կենդանիների նկատմամբ փորձարկումների արդյունքներին հարկավոր է մեծ զգուշամտությամբ վերաբերվել, քանի որ Zmapp-ի օգնությամբ բուժում ստացած երկու հիվանդներ՝ լիբերիացի մեկ բժիշկ եւ իսպանացի մեկ քահանա, արդեն իսկ մահացել են, հիշեցնում է BBC-ին:

Իսկ ահա երկու ամերիկացի բժիշկներ, որոնք նույնպես փորձարարական դեղամիջոցի արդյունավետությանն էին ապավինել, ներկայումս արդեն լիովին ազատվել են հիվանդույթունից: Վիրուսով վարակված միակ բրիտանացին՝ Վիլյամ Փուլի անվամբ, այս պահին բուժման կուրս է անցնում:

Դեղամիջոցի արդյունավետության աստիճանը հստակ պարզելու համար, գիտնականները առաջիկայում մտադիր են կլինիկական ուսումնասիրություններ ձեռնարկել: Հիշեցնենք, որ Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ եւս մեկ փորձարարական դեղամիջոց է հայտնի՝ կանադական KTM-Ebola-ն: 

Ավելի վաղ GlaxoSmithKline բրիտանական դեղագործական հսկան Էբոլա տենդի դեմ մշակված դեղամիջոցի՝ ամերիկյան գործընկերների հետ համատեղ փորձարկումներ նախաձեռնելու մտադրությամբ էր հանդես եկել: Ամերիկյան Johnson&Johnson դեղագործական ընկերությունը եւս ներկայիս դրությամբ պատվաստանյութի իր տարբերակի մշակման ուղղությամբ է աշխատում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել