• Latest news

ԱՀԿ-ն կլիմայական փոփոխություններն անհապաղ դադարեցնելու կոչով է հանդես եկել

30 օգոստոսի, 2014  14:10

Ընթացիկ կլիմայական փոփոխությունները երկրագնդի բնակիչների առողջության վրա լրջորեն անդրադառնալու սպառնալիք են պարունակում: Այսպիսի նախազգուշացմամբ, առողջապահության եւ կլիմայի թեմայով առաջին համաշխարհային համաժողովի շրջանակում, առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հանդես եկել:

Կազմակերպությունը աշխարհի բոլոր երկրների կառավարություններին ուղղված՝ ջերմոցային գազերի արտանետումը կրճատելու կոչով է հանդես եկել, որտեղ ասվում է, որ նույնիսկ եթե գլոբալ տաքացումը օգուտ բերի սառը բնակլիմայական պայմաններով աչքի ընկնող երկրներին (գյուղատնտեսության զարգացում, ձմեռային ամիսներին մահացության մակարդակի կրճառում), ողջ երկրագնդի մասշտաբով առողջության հարաճուն անկում է նկատվելու: Այս մասին տեղեկությունները կազմակերպության պաշտոնական կայքում են հրապարակվել:

ԱՀԿ-ի հանրային առողջապահության բնապահպանական ու սոցիալական դետերմինանտների գծով դեպարտամենտի տնօրեն Մարիա Նեյրան, մասնավորապես, նշել է, որ ամեն տարի օդի աղտոտվածության պատճառով շուրջ 7 մլն մարդ է մահանում: Մինչդեռ կոնկրետ միջոցառումների այդյունքում կարելի է հիշյալ ցուցանիշի նշանակալի կրճատման հասնել:

Մասնավորապես, արտանետումների ծավալը նվազեցնելով, հնարավոր է սրտանոթային եւ շնչառական համակարգի հիվանդություններից մահացության դեպքերի հաճախականության զգալի կրճատման հասնել: Ընդ որում, հարկ է հիշել, որ խոլերան, մալարիան, Դենգե տենդը եւ նմանատիպ մի շարք ինֆեկցիոն հիվանդություններ եղանակային փոփոխոթյունների նկատմամբ խիստ զգայունությամբ են աչքի ընկնում: ԱՀԿ-ի տվյալներով, կլիմայական տատանումները յուրաքանչյուր տարի հիվանդությունների ձեւափոխմամբ պայմանավորված մահվան տասնյակ հազարավոր նոր դեպքերի պատճառ են դառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է