• Latest news

Դեղատներում հաշվառվելու են սայտոտեկի դեղատոմսերը

30 օգոստոսի, 2014  15:29

Օգոստոսի 1-ից սայտոտեկ դեղամիջոցը հայաստանյան դեղատներից բաց է թողնվում միայն դեղատոմսով: Ավելին՝ դեղատների աշխատակիցներն արդեն պարտավոր են դեղատոմսերի հաշվառում իրականացնել եւ առնվազն երեք ամիս պահել դրանք: Այս մասին լրագրողներին պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

«Եթե [դեղատան աշխատակիցը] տաս սայտոտեկ է վաճառել, պետք է մեզ տաս դեղատոմս ներկայացնի», - նշել է նա:

Այս ամենն արվում է աբորտները ավելի վերահսկելի եւ անվտանգ դարձնելու համար: Այսօր ՀՀ օրենսդրությամբ աբորտները թույլատրված են միայն ծննդատներում. նույնիսկ պոլիկլինիկաներում եւ այլ բժշկական ծառայություններում աբորտ անելն արգելված է:

Սայտոտեկը շատերն օգտագործում են որպես տնային պայմաններում վիժում առաջացնող դեղամիջոց, սակայն այն ի սկզբանե բոլորովին այլ ցուցումներ ունի: Դեղամիջոցի այսպիսի օգտագործումը կարող է մի շարք լուրջ խնդիրներ եւ բարդություններ առաջացնել, այդ պատճառով, այն միայն դեղատոմսով բաց թողնելն իրոք կարող է նվազեցնի «կրիմինալ»՝ տնային եւ ոչ անվտանգ պայմաններում կատարվող աբորտների թիվը եւ դրանց պատճառով առաջացող բարդությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել