• Latest news

Մարմնի տհաճ հոտերից ազատվելու 4 եղանակ

30 օգոստոսի, 2014  23:41

Մարդու մարմնից արձակվող հոտերը կարող են լուրջ տհաճություն պատճառել, ուստի պատահական չէ, որ դեղագործական ընկերությունները գրեթե ամեն օր նորանոր արհեստական միջոցներ են ներկայացնում՝ երեւույթի դեմ պայքարի համար: Մինչդեռ դրանք ընդամենը տհաճ հոտերից ժամանակավորապես ազատվելու հնարավորություն են ընձեռում եւ ի վիճակի չեն խնդիրն արմատապես լուծել: Բարեբախտաբար, անցանկալի երեւույթի դեմ պայքարի առավել բնական եւ հիգիենիկ միջոցներ գոյություն ունեն, որոնց օգնությամբ հնարավոր է խնդիրը մեկընդմիշտ հաղթահարել, հաղորդում է Medical Daily-ն:

Սակայն, մինչ դրանց անցնելը, փորձենք հասկանալ, թե ինչու են մարմնից այդքան տհաճ հոտեր արձակվում: Նախ եւ առաջ, ոչ լիարժեք հիգիենիկ միջոցառումների արդյունքում, թեւատակերին, սեռական օրգանների մակերեսին եւ պտուկներ շրջանում տեղակայված ապոկրին գեղձերը կարող են տհաճ հոտերի արտազատման պատճառ դառնալ: Միեւնույն ժամանակ էլ, մաշկային մանրէների հետ շփման պարագայում, թեւատակերին, ձեռքերի եւ ոտքերի մակերեսին տեղակայված էկզոկրին գեղձերը կարող են նույն անհանգստությունը պատճառել: Իսկ ահա գլխամաշկին, դեմքին եւ կրծքավանդակին հատուկ ճարպային գեղձերը նույնիսկ առանց մանրէների ազդեցության թույլ հետ արձակելու միտում ունեն: «Եթե որեւէ մեկը ոչ լիարժեք հիգիենիկ միջոցառումներ է ձեռնարկում, նրա մաշկի մակերեսին հավաքված մարնէները, լավագույն դեպքում, կարող են սարսափելի հոտի տարածման պատճառ դառնալ», - ամփոփել է Արիզոնա նահանգում գործող The Bienetre կլինիկայի բժիշկներից մեկը՝ դոկտոր Ջենիֆեր Բըրնզը:

Իսկ քրտնարտադրությունից խուսափելու, մաշկը մաքուր եւ չոր պահելու համար մասնագետը հետեւյալ կենցաղային միջոցառումներն է առաջարկում.

1. Թեւատակերի սափրում

Թեւատակերին աճած մազերը կարող են զարգացման «հրաշալի» միջավայր ծառայել՝ մանրէների համար: Բացի այդ, իրենց ծակոտկենության հաշվին, մազերը հոտ կլանելու եւ նույնիսկ քրտնքի գոլորշիացման գործընթացը դանդաղեցնելու հատկություն ունեն: Իսկ դեզոդորանտների կիրառությունն էլ՝ թեւատակերին մազերի առկայության դեպքում, կարող է խիստ անարդյունավետ գտնվել:

2.  Կոշիկների փոփոխություն

Շատերն են այն մոլորությանը տրվում, թե մարմնից տարածվող ամենատհաճ հոտի պատճառը թեւատակերն են: Իրականում այդ հատկանիշը պետք է ոտքերին վերագրել: Կոշիկները պարբերաբար փոխելով՝ հոտի՝ նույն վայրում կուտակման հեռանկարից կխուսափեք եւ դրանց օդափոխվելու հնարավորություն կընձեռեք: Արդյունքում կոշիկի մեջ հավաքված մանրէների քանակն էլ կնվազի: «Ամեն դեպքում, 800 կմ քայլելուց հետո կոշիկը փոխել է պետք», - նշել է մասնագետը:

3. Քացախ

Թե խնձորի, եւ թե սպիտակ քացախը մաշկի pH մակարդակը նվազեցնելու եւ մանրէների ներթափանցման դեմ պայքար մղելու հատկությամբ է աչքի ընկնում, քանի որ դրանք թթվային պայմաններում գոյատեւելու ընդունակ չեն: Քացախը կարող եք ցնցուղ ընդունելուց, բայց ոչ՝ սափրելուց անմիջապես հետո թեւատակերին քսել, քանի որ այս միջոցի կիրառման պարագայում մաշկը չպետք է վնասված լինի: Ալերգիայի բացակայության մեջ համոզվելու համար կարող եք այն մաշկի մի փոքր մակերեսի վրա՝ նախօրոք փորձարկել: 

4. Համամելիս

Համամելիսը եւ թեյի ծառից ստացված յուղը ախտահանիչ հատկություններով են աչքի ընկնում, ուստի, որպես հակասեպտիկ, կարող եք թեւատակերին քսել: Այս միջոցի կիրառման արդյունքում մաշկի pH մակարդակի նվազեցման հնարավորություն կստանաք, ինչն, ըստ էության, մանրէների բացակայություն է ենթադրում: Առատ քնրտնարտադրությամբ աչքի ընկնող մարդկանց դոկտոր Բըրնզը խորհուրդ է տալիս օրական առնվազն 4 անգամ հիշյալ միջոցներից որեւի մեկի օգնությանը դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է