• Latest news

Գանգի մի մասը կորցրած տղամարդը եռաչափ տպիչի օգնությանը կդիմի (ֆոտո)

30 օգոստոսի, 2014  19:20

Գանգի մի մասը կորցրած չինացի ֆերմերը եռաչափ տպիչի օգնությամբ վերականգնողական վիրահատության է ենթարկվելու:


Հու անունը կրող 46-ամյա չինացին շենքի երրորդ հարկից ընկնելու արդյունքում գլխի ծանր վնասվածք է ստացել: Նրա գանգի վերին ձախ հատվածն ամբողջությամբ փշրվել է եւ դատարկ մնացել: Վնասվածքի արդյունքում առաջացած ոսկրային կտորները միմյանց ամրացկելու հնարավորության բացակայության պայմաններում բժիշկներին այլեւս ոչինչ չէր մնում, քան հեռացնել ու դեն նետել դրանք:

Ներկայումս չինացի մասնագետները մտադիր են, վերականգնողական վիրահատության իրականացման նպատակով, եռաչափ տպիչի օգնությանը դիմել՝ Հուի գանգից պակասող հատվածի հստակ կրկնօրինակը տիտանից պատրաստելու համար, որն այնուհետեւ գերամուր ամրակների օգնությամբ նրա գանգին է միակցվելու, հաղորդում է Daily Mail-ը:

Վիրահատության հաջող ընթացքի պարագայում տիտանից պատրաստված «հավելադիրը» ֆերմերին լիարժեք վերականգնվելու հնարավորություն կընձեռի, այնպես, որ արտաքինից ոչ ոք չի կարող ասել, թե տղամարդը երբեւէ գլխի ծանրագույն վնասվածք է ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել