• Latest news

Ի՞նչ անել, երբ վիագրան այլեւս չի օգնում

31 օգոստոսի, 2014  19:33

Երբ 25 տարի առաջ վիագրան առաջին անգամ շուկայում հայտնվեց, շատերին թվում էր, թե էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրին վերջնական՝ հրաշագործ լուծում է տրվել: Խմիր վիագրա եւ ոչ մի խնդիր չես ունենա:

Այսօր էլ այն շարունակում է աշխարհում ամենապահանջված դեղամիջոցներից մեկը մնալ, սակայն քիչ չեն նաեւ այն մարդիկ, որոնց պարագայում հրաշք-դեղամիջոցը հեռուստագովազդի հետ համեմատելի ազդեցություն չի ապահովում, հաղորդում է NewsMax Health-ը:

«Մենք պարզել ենք, որ վիագրան, մյուս բոլոր դեղամիջոցների նման, որոշ մարդկանց պարագայում կարող է ցածր արդյունավետություն ապահովել», - նշել է Լոյոլայի համալսարանին կից գործող բժշկական կենտրոնի ուրոլոգ, էրեկտիկ դիսֆունկցիայի մասնագետ դոկտոր Ջոն Վիլերը:

Սակայն խնդիրը միայն նրանում չէ, թե որոշ մարդկանց մոտ վիագրան կարող է անարդյունավետ գտնվել: Երբեմն այն ժամանակի ընթացքում էլ արդյունավետությունը կորցնելու միտում ունի, ինչի արդյունքում դեղամիջոցի ջատագովները կարող են անելաների վիճակում հայտնվել:

Թեեւ դեղահաբի արտադրությամբ զբաղվող ընկերությունները (Viagra, Cialis, and Levitra) հավաստիացնում են, թե այն 75-85 տոկոս դեպքերում ցանկալի արդյունավետություն կարող է ապահովել, անկախ հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ իրական ցուցանիշը 50-60 տոկոսի միջակայքն է ներկայացնում:

Վիագրան տարբեր առողջական խնդիրներով, մասնավորապես՝ շաքարախտով, պսակաձեւ զարկերակի հիվանդություններով, արյան բարձր ճնշմամբ պայմանավորված էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող տղամարդկանց մոտ դեպի առնանդամ արյան հավելյալ հոսք խթանելու հատկությամբ է աչքի ընկնում եւ, դեղամիջոցի դեմ դիմադրողականության ձեռքբերման պարագայում, որոշ ժամանակ անց կարող է արդյունավետության կորուստ գրանցել:  

«Օրգանիզմը միշտ էլ այս կամ այն դեղամիջոցի դեմ դիմադրողականություն է ձեռք բերում: Օրգանիզմը սովորում է դրանց եւ ավելի մեծ չափաքանակներ պահանջում՝ ենթարկվելու համար», - մեկնաբանել է դոկտոր Վիլերը:

Որոշ մարդիկ էլ ուղեկից հիվանդությունների, ներառյալ սրտանոթային համակարգի լուրջ խանգարումների, վերջին շրջանում տեղի ունեցած սրտի կաթվածի, ինսուլտի, սրտի առիթմիայի, արյան անվերահսկելի բարձր կամ ցածր ճնշման, լյարդի եւ երիկամների խանգարումների, աչքի ախտահարման, մասնավորապես՝ պիգմենտային ռետինիտի պատճառով ի վիճակի չեն վիագրա կամ նմանատիպ՝ էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ նշանակվող դեղամիջոցներ ընդունել:

Դոկտոր Վիլերը հետեւյալ քայլերն է առաջարկում այն մարդկանց, որոնց մոտ վիագրայի արդյունավետության անկում է նկատվում.

•   Համոզվեք, որ դեղամիջոցը ցուցված է այն խնդրին, որի արդյունքում էրեկտիլ դիսֆունկցիա ունեք: Վիագրան, մասնավորապես, չի կարող սեռական ցանկություն ծնել: Այդ պարագայում պատճառը տեստոստերոնի ցածր մակարդակը կարող է լինել: Արյան պարզագույն հետազոտությունը կարող է խնդրի լուծման եղանակ առաջարկել:

• Համոզվեք, որ «մաքուր» վիագրա եք օգտագործում: Կեզծումներից խուսափելու համար լավ կլինի՝ դեղամիջոցը լիցենզավորված դեղատներից գնեք: Անհայտ ընկերություններից՝ համացանցի օգնությամբ իրականացված պատվերի պարագայում մեծ է հավանականությունը, որ կեղծ դեղամիջոց կստանաք:

Մրցակիցներից մեկի՝ Cialis-ի կամ Levitra-ի արտադրանքը փորձեք, որոնք մի փոքր տարբերվող մեխանիզմներով են գործում: Դեղամիջոցի նկատմամբ դիմադրողականության աճի պարագայում այս միջոցառումը կարող է հաջողությամբ պսակվել: 

•   Ծխելը թողեք: Նիկոտինը անոթասեղմիչ հատկությամբ է աչքի ընկնում, ինչի արդյունքում բոլոր օրգանների ուղղությամբ մղվող արյան ծավալների կրճատում կարող է առաջանալ:

•  Բժշկական ստուգումներ նախաձեռնեք. Էրեկտիլ դիսֆունկցիա հրահրող խանգարման, օրինակ՝ շաքարախտի կամ սրտանոթային հիվանդության բարդության, ինչպես նաեւ խոլեստերինի մակարդակի հավելյալ աճը կարող է վիագրայի արդյունավետության կորստի հանգեցնել:

•   Մի շտապեք: Էրեկտիկ դիսֆունկցիայի դեմ մշակված դեղամիջոցները, առավելագույն արդյունավետություն ապահովելու համար, դանդաղ սեռական գրգռում են պահանջում: Այնպես որ մի փոքր «նախավարժանքը» կարող է հրաշքներ գործել: «Զուգընկերոջ օգնությամբ խնդիրն ավելի արագ կարող է լուծվել: Սովորաբար նրանք պատրաստակամությամբ են օգնում», - նկատել է դոկտոր Վիլերը:

•   Մի հուսահատվեք: Եթե դեղամիջոցն, ամեն դեպքում, այլեւս ի վիճակի չէ օգնել, կարող եք այլընտանքների, մասնավորապես՝ բժշկական սարքավորումների եւ ներարկելի դեղորայքի օգնությանը դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել