• Latest news

Առողջապահության նախարարը դպրոցում պատմություն եւ աշխարհագրություն էր սիրում

1 սեպտեմբերի, 2014  11:50

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դպրոցում սիրում էր պատմություն եւ աշխարհագրություն, իսկ լեզուները նրան այնքան էլ հեշտ չէին տրվում: Այս մասին նա խոստովանեց լրագրողների հետ զրույցում՝ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց կատարած իր այցի ժամանակ:

Արմեն Մուրադյանը պատմեց նաեւ այն մասին, որ սիրում էր բոլոր այն առարկաները, որոնք կապված էին նրա ապագա մասնագիտության հետ:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի մեկին, Հայաստանում նշվում է կրթության եւ դպրության օրը, ինչի կապակցությամբ պաշտոնատար անձինք այցելում են իրենց նախկին դպրոցները՝ ողջունելու առաջին դասարանցիներին եւ շրջանավարտներին: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այցելել էր թիվ 8 դպրոցը, որտեղ եւ սովորել էր տարիներ առաջ:

Իր իսկ փոխանցմամբ, սեպտեմբերի մեկին նվիրված արարողությունը հիշեցրեց նրան իր առաջին ուսուցչուհի Մարգարիտա Աբրահամովնային եւ իր սեպտեմբերի մեկը՝ 36 տարի առաջ, ինչպես նաեւ արթնացրեց դպրոցի հետ կապված բոլոր մանկական հիշողությունները:

«Շատ ոգեվորիչ օր էր, շատ հուզումնալից: Ցանկանում եմ, որ մեր ապագա սերունդը, որը այսօր հատեց իր առաջին ուսումնական հաստատության շեմը, առողջ լինի եւ, անշուշտ, գիտելիքներով օժտված», - նշեց նախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել