• Latest news

Հաջողության գրավականները՝ ըստ առողջապահության նախարարի

1 սեպտեմբերի, 2014  12:21

Հաջողության մի քանի հիմնական գրավական կա, որոնցից մեկը աշխատասիրությունն է: Այս մասին լրագրողներին պատմել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ սեպտեմբերի մեկի կապակցությամբ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց կատարած իր այցի ժամանակ:

«Համոզված եմ, որ աշխատասիրությունը հաջողության ամենամեծ գրավականն է», - ասել է նա:

Հաջողության հաջորդ գրավականը, նախախարի կարծիքով, ընկերությունն է: Իրոք, լավ ընկերները շատերին կարող են օգնել հաջողության հասնել: Հայրենիքը նույնպես հաջողության կարեւոր գրավական է:

Արմեն Մուրադյանի կարծիքով, մարդու՝ հաջողության հասնելու գործում մեծ դեր են խաղում նաեւ ընտանիքը, ծնողները: Սա արդիական է մանավանդ դպրոցականների հարցում, որոնց հաջողություններից շատերը կախված են հենց ընտանիքից եւ ծնողներից:

«Ես կարծում եմ, որ այս գաղափարներն ընկալելը այս (դպրոցական) տարիքում դեռ շուտ է, եւ շատ բան կախված է ծնողներից՝ թե ինչպես են նրանք կարողանում երեխաներին այդ ամենը ներկայացնել եւ օրինակ ծառայել, այդ գաղափարների շուրջ իրենց լավագույն հատկանիշները ձեւավորել», - նշել է նախարարը:

Նախարարը լրագրողներին հիշեցրել է նաեւ, որ հաջողության հասնելու հիմնական գրավականների մասին վերջերս դասախոսություն է կարդացել՝ Հանրալսարան հաղորդաշարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել