• Latest news

Տոկիոյում դենգե տենդի նմանությամբ ախտանշաններ դրսեւորող առնվազն 10 մարդ բուժօգնության է դիմել

1 սեպտեմբերի, 2014  12:58

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիայում առնվազն 10 հիվանդներ, որոնց մոտ դենգե տենդի նմանությամբ ախտանշաններ են նկատվում, բժիշկների օգնությանն են դիմել: Այս մասին տեղեկությունը երկրի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտն է տարածել:

Համաձայն հաղորդագրության, բոլոր հիվանդները նախընթաց ամսվա ընթացքում Տոկիոյի կենտրոնական այգիներից մեկը՝ Յոյոգի են այցելել, որտեղ ենթադրաբար հիվանդությունը տարածող մոծակներ են բնակվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախորդ շաբաթ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Սայտամա նահանգում բնակվող երկու աղջիկների եւ Տոկիոյի մեկ բնակչի մոտ դենգե տենդ է ախտորոշվել: Ընդ որում, հիշյալ երեքը ծանոթներ են եւ նույնպես Յոյոգիի այցելուների շարքում են եղել: Այսպիսով, 1945թ.-ից ի վեր առաջին անգամ, երկրի տարածքում հիվանդությամբ վարակմամբ առաջին դեպքերն են արձանագրվել: Հիվանդությունը տարածող մոծակների բնակության ենթադրյալ գոտին՝ Յոյոգի այգում տարածքում, ներկայումս արգելափակվել է:

Մոծակների օգնությամբ տարածվող այս հիվանդությունը, որպես կանոն, բարձր ջերմությամբ, լիմֆային հանգույցների մեծացմամբ, ցանով, ինչպես նաեւ հոդերի ու մկանների ցավով է բնորոշվում: Վիրուսով բազմակի վարակման պարագայում հիվանդությունը կարող է ծանր զարգացում ստանալ, ինչը հատկապես թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար է վտանգավոր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, տարեկան շուրջ 100 մլն մարդու մոտ դենգե տենդ է ախտորոշվում: 2013թ.-ին հիվանդությամբ ախտորոշված ճապոնացիների թիվը 249 է կազմել, սակայն նրանք բոլորը արտասահմանյան երկրներում են վարակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել