• Latest news

Շատ հայեր «Սառցե դույլ» ակցիային ինքնագովազդի նպատակո՞վ են մասնակցում

1 սեպտեմբերի, 2014  19:25

Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի խնդիրը ողջ աշխարհի համար է արդիական: Ինչպես Երեւանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հավհաննես Մանվելյանն է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել, Հայաստանի շուրջ 100 բնակիչներ հիշյալ ախտորոշմամբ են ապրում:

Միանգամայն հասկանալի է, թե ինչու է հիվանդության մասին տեղեկացվածության մակարդակի խթանմանը եւ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթմանը միտված «Սառցե դույլ» ակցիան այսպիսի լայն հեղինակություն ձեռք բերել:

Նույնիսկ կարելի է հասկանալ, թե ինչու է հիշյալ ակցիան Հայաստանում եւս այդչափ ուշադրության արժանացել՝ 100 ախտորոշումն, ի վերջո, այնքան էլ փոքր թիվ չէ մեր երկրի համար:

Սակայն արդյո՞ք ակցիային մասնակցող մեր հայրենակիցներն իրական ներդրում են ապահովում բարի գործին:

Պրոֆեսորի համոզմամբ, սառցե ցնցուղ ընդունած հայաստանցիներից շատերի համար ակցիան ընդամենը ինքնագովազդի եւ ժամանցի միջոց է ծառայում: Նրանցից շատերին թվում է, թե խնդիրը միայն գլխին սառույցով լի դույլ շուռ տալու եւ ինչ-որ մեկին մարտահրավեր նետելու մեջ է կայանում եւ պատկերացում չունեն, թե ինչու է այդ ամենն իրականում ձեռնարկվում, այսինքն՝ որեւէ նվիրատվություն չեն կատարում ALS Association բարեգործական հիմնադրամին, թեեւ ակցիայի բուն էությունը հենց դրանում է՝ գումար հավաքել՝ հիվանդությունն ուսումնասիրելու եւ դրա դեմ պայքարի միջոցներ հայտնաբերելու համար:

Հիշեցնենք, որ «Սառցե դույլ» ակցիայի շրջանակում հարկավոր է սառցաջրով լոգանք ընդունելուց հետո, 10 դոլարի չափով նվիրատվություն կատարել եւ էստաֆետը երեք ընկերների հանձնել, որոնք 24 ժամվա ընթացքում նույնը կրկնելու մարտահրավեր են ստանում:

Ակցիայի մասնակիցների թվում բազմաթիվ հանրահայտ անձնավորություններ կան, որոնց թվում՝ Մայքրոսոֆթի հիմնադիր Բիլ Գեյթսը, Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, դերասաններ Վին Դիզելը, Բենեդիկտ Կամբերբեչը, Թոմ Կրուզը, Ջոն Տրավոլտան, Գվինեթ Փելթրոուն, երգիչներ Dr. Dre-ն, Ջենիֆեր Լոպեսը, Բրիթնի Սփիրսը, Լեդի Գագան, Մայլի Սայրուսը, աշխարհահռչակ մարզիկներ եւ այլն:

Ակցիայի շնորհիվ, New York Times պարբերականի հաղորդմամբ, ALS Association-ին հաջողվել է օգոստոսի 20-ին նախորդող երեք շաբաթների ընթացքում ավելի քան 41 մլն դոլարի չափով նվիրատվություն հավաքագրել, իսկ օգոստոսի 29-ի դրությամբ նվիրատվությունների չափն արդեն 90 մլն-ի է հասել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է