• Latest news

Օգոստոսին Երեւանում ծնված 166 տղա զուգընկերուհի չի գտնի

1 սեպտեմբերի, 2014  17:08

ՄԱԿ-ն ու Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին փորձում են հանրության ուշադրությունը դեպի սելեկտիվ աբորտների հարցն ուղղել, որոնք շատ լուրջ խնդիր են մեր երկրի համար, քանի որ այդպիսի աբորտների հետեւանքով բազմաթիվ ապագա կանայք չեն ծնվում. փոխարենը ծնվում են մեծ թվով տղաներ։ Հանրությունն այս երեւույթը, որպես խնդիր, կարծես թե չի ընկալում։

Պարզելու համար, թե արդյոք մեր երկրում նման խնդիր գոյություն ունի, NEWS.am Medicine-ը փոքրիկ հետազոտություն է անցկացրել՝ վերլուծելով Երեւանում ծնված երեխաների մասին վիճակագրությունը, որն ամեն օր հաղորդում ենք։

Պարզվել է, որ օգոստոսին մայրաքաղաքում ծնվել է 2290 երեխա՝ 1228 տղա եւ 1062 աղջիկ։ Այսինքն, միայն մեկ ամսվա ընթացքում 166 «ավելորդ» տղա է ծնվել։ Տարիներ անց այս տղաները դժվարությունների առաջ կկանգնեն՝ փորձելով զուգընկերուհի գտնել, քանի որ աղջիկների թիվը տղաների թվից նկատելիորեն փոքր կլինի։

Եթե թվերի այս հարաբերակցությունը տարվա կտրվածքով նույնը լինի, ապա 2014թ.-ի վերջում շուրջ1990 «ավելորդ» տղա կունենանք։ Հետագայում նրանք գուցե կհամալրեն այն 50 000 տղաների շարքերը, որոնք վերջին 20 տարիների ընթացքում արական սեռի գերակշռություն են ապահովել։

Ի դեպ, վերադառնալով օգոստոս ամսվա վիճակագրությանը, նշենք, որ օգոստոսի 28-ին ծնված տղաների եւ աղջիկների թվի միջեւ ամենամեծ տարբերությունն է գրանցվել. այդ օրը ծնվել է 45 տղա եւ ընդամենը 19 աղջիկ։ Ամսվա մեջ ավելի մեծ թվով աղջիկներ են ծնվել օգոստոսի 11-ին, 12-ին, 20-ին, 21-ին, 29-ին եւ 30-ին։ Բոլոր այլ օրերին ծնված տղաների թիվը գերազանցել է աղջիկների թվին։

NEWS.am Medicine-ը որեւէ մեկին «կյանք սովորեցնելու» նպատակ չի հետապնդում. ուղղակի առաջարկում ենք սելեկտիվ աբորտ անելուց առաջ մի պահ մտածել. մի՞թե աղջիկ երեխան Ձեր ընտանիքին ավելի քիչ բերկրանք կպարգեւի, քան տղան։ Մի՞թե համաձայն չեք, որ այդ աղջիկները պետք են մեր երկրին՝ երեխաներ ունենալու եւ մեր ազգի ապագան կառուցելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել