• Latest news

Սեռական դաստիարակության էլեկտիվ դասընթացներ՝ հայկական դպրոցներու՞մ

1 սեպտեմբերի, 2014  22:58

Սեռական դաստիարակությանը նվիրված դասընթացները հայաստանյան կրթական ծրագրում դեռ վաղ է ներառել, սակայն սկզբնական շրջանում ցանկալի է թեմայի շուրջ էլեկտիվ կուրսեր կազմակերպել, որոնց դպրոցականները կարող են ըստ ցանկության մասնակցել։ Սույն կարծիքը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանն է հայտնել։

Մասնագետի համոզմամբ, հիշյալ դասընթացներին կարող են 12-13 տարեկան աշակերտները մասնակցել, քանի որ հենց այդ տարիքում է երեխաների մեջ սեռականության հանդեպ հետաքրքրություն արթնանում։

Նման դասընթացները երեխաներին հնարավորություն կտան ճիշտ գիտելիքներ ստանալ սեռականության մասին, ինչը նրանց պատանեկության շրջանում հեռու կպահի մի շարք սխալներից եւ ռիսկային վարքից, իսկ ավելի մեծ տարիքում՝ սխալ գիտելիքների պատճառով առաջացող խնդիրներից։

Այդ դասընթացների շրջանակում, սեքսապաթոլոգի կարծիքով, պետք է պատանիներին տեղեկություններ տրամադրվեն ոչ միայն սեռական առողջության, այլեւ՝ առողջ ապրելակերպի մասին: Սեռական կյանքին վերաբերող գրքերն էլ ցանկալի է, որ գրված լինեն հոգեբանի, սեքսապաթոլոգի եւ մանկավարժի կողմից, քանի որ հենց այս մասնագետները գիտեն, թե ինչպես է պետք սեռականության մասին տեղեկություններ մատուցել՝ առանց երեխայի հոգեբանությանը վնաս պատճառելու եւ չափազանց արագ սեռականացմանը նպաստելու։

Եթե ժամանակի ընթացքում ոչ պարտադիր դասընթացները հետաքրքրեն պատանիներին եւ մեծ ժողովրդականություն վայելեն, գուցե հնարավոր կլինի դրանք նաեւ կրթական ծրագրում ներառել։

Նման փորձ, ի դեպ, արդեն եղել է Շիրակացու ճեմարանում։ Այնտեղ, Սեւադա Հակոբյանի խոսքով, սեռական դաստիարակության առարկան էլեկտիվ էր՝ այսինքն, ոչ պարտադիր, սակայն բոլորը հետաքրքրությամբ էին հիշյալ դասընթացներին հաճախում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է