• Latest news

Մուրադյանը հանձնարարել է ուսումնասիրել տարբեր լաբորատորիաներում նույն հետազոտման տարբեր արդյունքներ ստանալու պատճառները

1 սեպտեմբերի, 2014  20:01

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն քաղաքացիներից մեկի կողմից օգոստոսի 24–ին ներկայացված դիմումի հետքերով, որտեղ նա նշել էր, որ  «Դիալաբ», «Պրոմ-տեստ» եւ «Վիոլա» լաբորատորիաներում նույն օրն արված  արյան հետազոտման երեք  ցուցանիշների արդյունքներն իրարից տարբեր են եղել։ Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից, այս խնդրին անդրադարձ է եղել Առողջապահական պետական տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ։

Արմեն Մուրադյանը տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանին հանձնարարել է, հաշվի առնելով օգոստոսի 24-ին քաղաքացու կողմից ներկայացված վարչական վարույթի մասին դիմումը, իրականացնել խնդրի համապարփակ ուսումնասիրություն:

Արմեն Մուրադյանը նշել է, որ նախարարության կողմից պետք է մշակվեն  ինչպես լաբորատոր, այնպես էլ` ռադիոլոգիական ախտորոշումների   չափորոշիչներ, ինչը հնարավորինս կբացառի վերոնշյալ իրավիճակների առաջացումը, ինչպես նաեւ հնարավորություն կտա  տեսչական  պատշաճ վերահսկողություն իրականացնել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել