Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն քաղաքացիներից մեկի կողմից օգոստոսի 24–ին ներկայացված դիմումի հետքերով, որտեղ նա նշել էր, որ «Դիալաբ», «Պրոմ-տեստ» եւ «Վիոլա» լաբորատորիաներում նույն օրն արված արյան հետազոտման երեք ցուցանիշների արդյունքներն իրարից տարբեր են եղել։ Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից, այս խնդրին անդրադարձ է եղել Առողջապահական պետական տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ։
Արմեն Մուրադյանը տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանին հանձնարարել է, հաշվի առնելով օգոստոսի 24-ին քաղաքացու կողմից ներկայացված վարչական վարույթի մասին դիմումը, իրականացնել խնդրի համապարփակ ուսումնասիրություն:
Արմեն Մուրադյանը նշել է, որ նախարարության կողմից պետք է մշակվեն ինչպես լաբորատոր, այնպես էլ` ռադիոլոգիական ախտորոշումների չափորոշիչներ, ինչը հնարավորինս կբացառի վերոնշյալ իրավիճակների առաջացումը, ինչպես նաեւ հնարավորություն կտա տեսչական պատշաճ վերահսկողություն իրականացնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր