• Latest news

Հավելյալ քաշը դեռահասների շրջանում ծխելու սովորության պատճառներից մե՞կն է

1 սեպտեմբերի, 2014  23:46

Քալիֆորնիայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները, դեռահասների ֆիզիկական եւ հոգեկան առողջության ուսումնասիրմանը, ինչպես նաեւ նրանց կողմից հոգեներգործուն նյութերի կիրառման պատճառների բացահայտմանը միտված երկարատեւ հետազոտության՝ 1995, 19956 եւ 2001թթ-ին վերագրվող արդյունքներն են վերլուծել եւ պարզել, որ հավելյալ քաշ ունեցող դեռահասները, նորմալ քաշի տեր հասակակիցների հետ համեմատությամբ, առավել հաճախ են սիգարետ ծխում: Այլ կերպ ասած՝ մարմնի զանգվածը ինդեքսի աճը հիշյալ տարիքում ուղղակիորեն ծխելու սովորություն կարող է խթանել: Սակայն, ալկոհոլի եւ մարիխուանայի օգտագործման տեսանկյունից, նմանատիպ ազդեցություն չի դիտարկվում, հաղորդում է Science World Report-ը:

Թեեւ սիգարետի ծուխը ախորժակ ճնշելու հատկություն ունի, հարկավոր է հիշել, որ դրա մեջ առկա վնասակար նյութերը քաղցկեղի տարբեր տեսակների եւ այլ վտանգավոր հիվանդությունների առաջացման ռիսկ են պարունակում: «Հավելյալ քաշ ունեցող կամ ճարպակալմամբ տառապող դեռահասների համար սիգարետը կարող է սոցիալական դիրքերը բարելավելու եւ հասակակիցների շրջապատ ներգրավվելու միջոց ծառայել», - նշել է հետազոտության հեղինակ Իզաբելա Լանցան: Այդուհանդերձ, գիտնականներին մտահոգություն է պատճառում այն հանգամանքը, որ հետագայում էլեկտրական սիգարետները եւ ծխախոտի նմանատիպ այլ՝ «անվտանգ» այլընտրանքները կարող են դեռահասների շրջանում լայն հեղինակություն ձեռք բերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել