• Latest news

Ինչու արժե պահպանել նորածնի պորտալարային արյունը

2 սեպտեմբերի, 2014  21:09

Երեխայի ծնվելուց հետո նրա պորտալարը սովորաբար կտրում են եւ պլացենտայի հետ միասին դեն նետում։ Սակայն շատ երկրներում այսօր պորտալարի միջի արյունը հավաքում եւ պահպանում են, քանի որ հետագայում՝ տարիներ անց, այն կարող է երեխային խիստ անհրաժեշտ լինել։ Պորտալարի արյան եւ դրա միջի ցողունային բջիջների մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանի հետ է զրուցել։

Ինչ հիվանդություններ են բուժում ցեղունային բջիջների օգնությամբ

Պարզվում է՝ պորտալարի արյունից անջատված ցողունային բջիջները այսօր բավականին արդյունավետ կիրառություն են գտնում՝ մի քանի տասնյակ հիվանդությունների բուժման համար։ Այդ հիվանդությունների թվում են արյան քաղցկեղը, լիմֆոմաները, թալասեմիան եւ այլն։ Իսկ փորձարարական բժշկության շրջանակում այս բջիջները նաեւ շաքարախտի, Ալցհեյմերի հիվանդության, մկանային դիստրոֆիայի եւ մի շարք այլ հիվանդությունների բուժման նպատակով են օգտագործվում։ Ճիշտ է, ցողունային բջիջների կիրառելիությունն այս հիվանդությունների բուժման գործում դեռեւս հետազոտվում է, սակայն տարիներ անց, երբ այսօր ծնվող սերունդը հնարավոր է, որ նման բուժման կարիք ունենա, տվյալ ուղղությունը կարող է շատ ավելի զարգացած լինել։

Բոլոր վերը նշված հիվանդությունների բուժման նպատակով գրեթե նույն արդյունավետությամբ դոնորական ցողունային բջիջները կարելի է օգտագործել (եւ շատ երկրներում օգտագործում են) ։ Միակ խնդիրը համատեղելի դոնոր գտնելն է, ինչը բավականին դժվար խնդիր է, քանի որ հիվանդն ու դոնորն իրենց գենետիկայով պետք է 100 տոկոսով համատեղելի լինեն։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Սեւակ Ավագյանն է նշել, եթե նորածնի ցեղունային բջիջները պահպանվեն, եւ հետագայում նրա մոտ ինչ-որ լուրջ առողջական խնդիրներ առաջանան, այլեւս հարկ չի լինի դոնոր փնտրել՝ նա կարող է իր իսկ՝ տարիներ առաջ սառեցված բջիջներն օգտագործել:

Պորտալարից վերցված ցողունային բջիջները՝ Հայաստանում

Ցողունային բջիջների՝ պորտալարային արյունից անջատման եւ պահպանման տեխնոլոգիան Հայաստանում արդեն մի քանի ամիս է, ինչ հասանելի է։ Որոշ ծննդատներ պայմանագրեր ունեն տեխնոլոգիայի համար պատասխանատու Բիո Ստեմ կազմակերպության հետ, եւ այնտեղ ծնվող երեխաների պորտալարային արյունը կարող է հավաքվել եւ պահպանվել։

Արժեքը

Պորտալարային արյունից ցողունային բջիջների հավաքագրման եւ մշակման համար հարկավոր է մոտ 1000 դոլարին համարժեք դրամ վճարել, իսկ հետո ամեն տարի՝ 50 դոլար՝ բջիջները հեղուկ ազոտում՝ -183 աստիճանի պայմաններում պահելու համար։

Միջին վիճակագրական ընտանիքի համար սա այնքան էլ փոքր գումար չէ, սակայն, ինչպես Սեւակ Ավագյանն է նշել, այս բջիջները մի օր կարող են երեխայի կյանքը փրկել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է