• Latest news

«Էլեկտրոնայիկան քիթը» կարող է վտանգավոր ինֆեկցիաների հո՞տն առնել

2 սեպտեմբերի, 2014  17:11

Բրիտանացի գիտնականները «էլեկտրոնային քիթ» են մշակել, որը կարող է կղանքի հետազոտության համար անհրաժեշտ մի ողջ լաբորատորիայի աշխատանքը փոխառել եւ կեղտից արձակվող հոտի օգնությամբ մահացու ինֆեկցիաներ հրահրող մանրէների շտամը պարզել: Ներկայիս դրությամբ սարքը Clostridium difficile դասին պատկանող մանրէները՝ դրանց կողմից արտազատվող հոտավետ միացությունների հիմքի վրա ճանաչելու հատկությամբ է աչքի ընկնում:

Մեծ Բրիտանիայում գործող Լեստերի համալսարանը ներկայացնող գիտնականների համոզմամբ, ներկայացված նորույթը խոստումնալից հեռանկարներ է առաջարկում: Ճիշտ է՝ ներկայումս նմանատիպ համակարգեր արդեն գործում են՝ քաղցկեղի բուժման նպատակով իրականացվող հետազոտությունների շրջանակում, սակայն դրանց պարագայում մարդու շնչառությունն ուսումնասիրվում:

Ինչ վերաբերում է Clostridium difficile դասը ներկայացնող 10 մանրէներին, ապա դրանցից արձակվող հոտերը մեթանոլի եւ ծծմբային միացությունների ինքնատիպ խտությունների հաշվին են տարբերվում: Համակարգը դեռեւս լաբորատոր պայմաններում է գործարկվում, սակայն առաջիկայում կարող է անմիջապես հիվանդասենյակ տեղափոխվել, հաղորդում է BBC-ն:

«Էլեկտրոնային քիթ» անունը ստացած սարքը տարբեր՝ հազարավոր միացությունների խտությունը վայրկենապես պարզելու հատկությամբ է աչքի ընկնում: Դրա շահագործման հիմքում ընկած մեթոդը մասս-սպեկտրոմետրիա անվամբ է հայտնի, որտեղ յուրաքանչյուր միացություն որեւէ հիվանդության մարկեր՝ «մատնահետք» է հանդիսանում:

Բացի բակտերիալ ինֆեկցիաների ախտորոշումից եւ թերապիայի օպտիմալ եղանակի ընտրությունից, հիշյալ սարքի օգնությամբ հնարավոր է նաեւ պատոգենների կենսագործունեության մասին առավել խորը պատկերացումներ կազմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել