• Latest news

Առաջին անգամ՝ առաջին դասարան. Մանկաբույժի խորհուրդները

2 սեպտեմբերի, 2014  20:08

Սեպտեմբերի մեկին բազմաթիվ երեխաներ առաջին անգամ դպրոց գնացին, ինչը մեծ փորձություն է թե ծնողների, եւ թե երեխաների համար։ Նոր շրջապատ, նոր միջավայր, օրվա նոր ռեժիմ, նոր վտանգներ եւ մարտահրավերներ... Ի՞նչ առանձնահատուկ խնամք է անհրաժեշտ առաջին անգամ դպրոց գնացող երեխաներին, ում կյանքում այդքան լուրջ փոփոխություն է տեղի ունեցել։ Այս մասին NEWS.am Medicine- ի թղթակցին մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանն է պատմել։

Սնունդ

Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է առաջին դասարանցու սննդակարգին հետեւել. երեխան պետք է շարունակի ճիշտ սնվել, որպեսզի նրա օրգանիզմը անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ ստանա եւ աճի։ Շատ կարեւոր է, որ դպրոց գնալուց առաջ երեխան անպայման նախաճաշի։

Մանկաբույժը նաեւ խորհուրդ է տալիս երեխայի հետ ընդմիջման համար նախաճաշ ուղարկել՝ նորմալ, «տնական» կերակուր, որպեսզի երեխան ստիպված չլինի բուֆետում կամ դրսում ոչ սննդարար եւ բարձր կալորիականությամբ քաղցրավենիք կամ հրուշակեղեն գնել։

Ջուր

Երեխային դպրոց ուղարկելիս նրա հետ արժե նաեւ մեկ շիշ ջուր դնել, որպեսզի, ծարավելու դեպքում, շշից խմի եւ ոչ՝ ծորակից։

Ախտահանող անձեռոցիկներ

Երեխայի պայուսակում պետք է նաեւ ախտահանող անձեռոցիկներ լինեն, պնդում է մանկաբույժը։ Երեխային պետք է սովորեցնել ուտելուց առաջ ձեռքերն անպայման մաքրել այդ անձեռոցիկներով, հետո միայն՝ դիպչել սննդին։ Այդ միջոցառումը նրան մի շարք մանրէներից եւ վարակներից զերծ կպահի ։

Տանը

Երբ երեխան դպրոցից տուն է վերադառնում, պետք չէ նրան շատ ծանրաբեռնել, որպեսզի ուսման գործընթացի նկատմամբ հակակրանք չառաջանա։ Մանկաբույժի խոսքով՝ պետք է երեխային հասկացնել, որ ուսումն օգտակար ու հաճելի բան է, եւ բոլորովին էլ ոչ դժվար կամ ձանձրալի։

Քուն

Արուսյակ Խաչատրյանի խոսքով, ցանկալի է, որ դպրոց գնացող երեխայի օրվա ռեժիմը չխախտվի. նա պետք է երեկոյան ժամանակին քնի, իսկ առավոտյան նախքան նախաճաշի ժամը վեր կենա, ինչպես վերն ենք հիշատակել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել