• Latest news

6 սովորություն, որոնց օգնությամբ հնարավոր է միգրենից խուսափել

14 սեպտեմբերի, 2014  22:01

Միգրենի ախտանշանները նվազագույնի հասցնելու համար կարելի է մի շարք կենցաղային սովորությունների օգնությանը դիմել, հաղորդում է FoxNews-ը: Ստորեւ դրանցից մի քանիսն ենք ներկայացնում.

Կարճատեւ ընդմիջումներով սնվեք

Երկար ընդմիջումներով սնվելու պարագայում արյան մեջ շաքարի բաղադրության աճ կարող է առաջանալ, ինչը միգրենին հատուկ ախտանշանների խթանման է հանգեցնում: Այնպես որ, ձեռքի տակ մշտապես սննդամթերքի առողջարար տեսակներ՝ ընդեղեն, օրգանական չիր կամ հումուսի պարունակությամբ բանջարեղեն պահեք՝ օրգանիզմի ուժասպառությունից խուսափելու համար: Անհրաժեշտ է նաեւ բավարար քանակությամբ ջուր ընդունել. այս միջոցն էլ ջրազրկումից խուսափելու հնարավորություն կընձեռի:

Սննդային հավելումներ ընդունեք

Հետազոտությամբ պարզվել է, որ B2 վիտամինի, մագնեզիումի եւ կոնէնզիմ Q10-ի (CoQ10) բաղադրությամբ հարուստ սննդային հավելումները եւ որոշ խոտաբույսեր (Pyréthrum, Petasítes) միգրենի դեմ կանխարգելիչ պայքարի ներուժ ունեն: Միայն թե հիշեք, որ հղիության ընթացքում կամ երեխային կրծքով կերակրելիս հարկավոր է սննդային հավելումների շուրջ նախ եւ առաջ բժշկի հետ խորհրդակցել:

Թեթեւ ֆիզիկական վարժություններ կատարեք

Շվեդ գիտնականները պարզել են, որ կենցաղային պայմաններում թեթեւ ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդկանց մոտ, սովորության մեկնարկից երեք ամիս անց, միգրենին հատուկ անհամեմատ քիչ ախտանշաններ են նկատվում: Միայն թե հիշեք, որ վարժությունների ծանրության մակարդակը հարկավոր է աստիճանաբար բարձրացնել. միանգամից ծանր վարժություններ նախաձեռնելով՝ կարող եք հակառակ էֆեկտը ստանալ:

Մի փոքր ձանձրալի եղեք

Գաղտնիք չէ, որ սթրեսը կարող է միգրենի առաջացում խթանել, սակայն երեւույթի պատճառն ինքնին սթրեսը չէ: Նյու-Յորքում գործող Montefiore գլխացավի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, լարվածությունը թուլացնելու փորձերը կարող են առավել զգալի բացասական ազդեցություն ապահովել: Կորտիզոլի բարձր մակարդակը ցավը մեղմելու հատկությամբ է աչքի ընկնում, այնպես որ հորմոնի բաղադրության անկման դեպքում միգրենին հատուկ ախտանշաններն առավել բարձր հավանականությամբ կարող են գլուխ բարձրացնել: Այնպես որ, եթե պատրաստ չեք բոլոր դեպքերում խուսափել սթրեսից, գոնե կորտիզոլի բաղադրության տատանումներից զերծ մնացեք:

Հակաբեղմնավորիչներից հրաժարվեք

Էստրոգեն պարունակող դեղամիջոցները կամ հորմոնալ փոխարինողական թերապիան կարող են հորմոնային տատանումներ առաջացնել, ինչը միգրենին հատուկ ախտանշանների արտահայտման կամ վատթարացման նախապայմաններից մեկն է հանդիսանում:

Ավելի հաճախ սեքսով զբաղվեք

2013թ.-ին գերմանացի փորձագետների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, սեքսը, սթրեսից առաջացած լարվածությունը թուլացնելուց բացի, նայի միգրենի ախտանշանները մեղմելու ներուժ ունի: Երեւույթի պատճառը սեռական հարաբերության ընթացքում արտազատվող էնդորֆինների բարձր մակարդակն է: Ընդ որում, լավագույն արդյունքը օրգազմի հասնելու դեպքում կարող եք ապահովել: Միայն թե ինքներդ ձեզ վրա շատ մեծ ճնշում չգործադրեք՝ հեշտանքի հասնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել