• Latest news

Ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել ինքնասպանությունները

10 սեպտեմբերի, 2014  16:50

Հայաստանում ինքնասպանությունների թիվն այնքան մտահոգիչ չէ, որքան շատ այլ երկրներում, բայց այստեղ նույնպես շատ կարեւոր եւ արդիական է լուրջ քայլեր ձեռնարկել` ինքնասպանությունները կանխարգելելու համար, կարծում է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը։

Իսկ ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել ինքնասպանությունները։ Ծանոթանանք մասնագետների կարծիքներին։

Գործիքների հասանելիություն

ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանի կարծիքով, ցանկալի է այնպես անել, որ ինքնասպանության համար օգտագործվող գործիքներն ու իրերը մատչելի չլինեն հասարակության համար։

Ընտանիքի դերը

Հոգեբույժը կարեւորում է նաեւ ընտանիքի դերը՝ ինքնասպանությունների կանխարգելման հարցում։ Եթե ընտանիքում լավ մթնոլորտ է եւ կա փոխադարձ հարգանք ու սեր, ընտանիքի անդամները շուտ կնկատեն իրենց հարազատի խնդիրները եւ կօգնեն նրան՝ թույլ չտալով ծայրահեղ քայլերի դիմել։

Աշխատանքային կոլեկտիվը

Աշխատանքային կոլեկտիվը նույնպես կարող է մեծ դեր խաղալ եւ կանխարգելել կոլեկտիվի անդամներից մեկի ինքնասպանությունը, կարծում է հոգեբույժը։

Հատուկ կառույց

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) Կամո Վարդանյանի կարծիքով՝ երկրում պետք է լինի հատուկ կառույց՝ սուիցիդների մոնիթորինգի եւ կանխարգելման համար։ Հենց այդ կառույցը պետք է կոորդինացնի բոլոր աշխատանքներն այս ոլորտում եւ կապ պահպանի ԱՀԿ-ի եւ սուիցիդների կանխարգելման ասոցիացիայի հետ։

Հատուկ գրականություն

Ինչպես նշել է Կամո Վարդանյանը, ԱՀԿ-ն հրատարակել է գրքեր՝ սուիցիդների կանխարգելման մասին։ Դրանք նախատեսված են ուսուցիչների, հատուկ ծառայությունների, վտանգավոր մասնագիտություններ ունեցող անձանց եւ այլոց համար։ Այդ գրքերը, հոգեբանի կարծիքով, պետք է թարգմանել հայերեն եւ մարդկանց համար հասանելի դարձնել։

Ուսումնասիրել երեւույթը

Առանց երեւույթի մասնագիտական խորն ուսումնասիրության հնարավոր չէ հասկանալ, թե ինչ է կատարվում ինքնասպանության քայլին գնացող մարդու մեջ՝ ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, ախտաբանական եւ հոգեբանական մակարդակով, կարծում է Կամո Վարդանյանը։

Վերապատրաստել սպասարկման ոլորտի աշխատողներին

Սպասարկման ոլորտում աշխատող բոլոր մարդկանց վերապատրաստման ծրագրում պետք է ընդգրկվի նաեւ սուիցիդի նախանշանների ճանաչումը։ Հոգեբանի խոսքով, ինքնասպանության գնացող մարդը որոշակի նախանշաններ է դրսեւորում, եւ մարդու վարքից հաճախ կարելի է հասկանալ, ունի նա ինքնասպանության հակում, թե ոչ։ Սպասարկման ոլորտի աշխատողները կարող են սովորել ճանաչել այդ նախանշանները եւ կանխարգելել ինքնասպանությունը։

Ուշադրություն եւ սեր

Մարդիկ իրենց հաճախ միայնակ են զգում, այդ իսկ պատճառով, երբեմն բավական է ուշադիր լինել մարդկանց հանդեպ, սիրել նրանց, շփվել նրանց հետ, որպեսզի նրանք կրկին հիշեն, որ կյանքը հիանալի է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է