• Latest news

Օրական 500 կալորիայից հրաժարվելու 5 պարզագույն եղանակ

14 սեպտեմբերի, 2014  19:16

Կես կիլոգրամ ճարպը շուրջ 3500 կալորիայի է հավասար, հիշեցնում է FoxNews-ը: Այսինքն՝ շաբաթական կես կիլոգրամի չափով ճարպակալումից խուսափելու համար հարկավոր է ամեն օր ընդամենը 500 կալորիայով քիչ էներգետիկական արժեք ունեցող սնունդ ընդունել: Ճիշտ է՝ կարող եք նաեւ, նույն սննդակարգը պահպանելով, օրական մեկ ժամ տեւողությամբ վազք նախաձեռնել, կամ էլ՝ ստորեւ բերված՝ 5 պարզագույն խորհուրդներից որեւէ մեկին հետեւել.

Նախաճաշ 

Առավոտյան ընդամենը մեկ բաժին բջջանյութով հարուստ շիլա եւ կես բաժակ ազնվամորի ընդունելով՝ շուրջ 500 կալորիայով նվազ սննդակարգի հարցն իրավամբ լուծված կհամարեք: Բջջանյութը, թեեւ զրոյակական էներգետիկական արժեք է կրում, կարող է քաղցը հագեցնելու արդյունավետ միջոց ծառայել:

Ափսեն մի դատարկեք

Ափսեի պարունակության 25 տոկոսը թողնելով՝ ինքնաբերաբար կալորիականության խնայման կարող եք հասնել: Ինքներդ հաշվեք՝ եթե օրական շուրջ 2000 կարորիա եք ընդունում, 25 տոկոսից ձեռնպահ մնալու դեպքում տարբերությունը հենց 500 միավոր կարող է կազմել:

Կամ էլ կարող եք ստանդարտ չափեր ունեցող ափսեի փոխարեն 25 տոկոսի չափով փոքրը օգտագործել:

Զբոսանք

15 րոպե տեւողությամբ զբոսանքը շուրջ 100 կալորիա վառելու հնարավորություն է ընձեռում: Այնպես որ այս միջոցն էլ կարող եք հեշտությամբ օրվա ռեժիմի մի մասը դարձնել: Մի հնարք էլ կա՝ կանգնելը: Փորձագետների համոզմամբ, կանգնած ժամանակ, նստած դիրքի հետ համեմատությամբ, մեկ ժամվա ընթացքում հնարավոր է 60 կալորիայով շատ էներգիա վառել:

Սնունդը լավ ծամեք

American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակում գտած հետազոտական տվյալների համաձայն, սննդամթերքի՝ բերանում հայտնված յուրաքանչյուր կտոր 15 անգամի (միջին ցուցանիշ) փոխարեն 40 անգամ ծամելու դեպքում հնարավոր է 12 տոկոսի չափով քիչ կալորիաներ ընդունել: Երեւույթի պատճառն այն է, որ քիչ ծամելիս օրգանիզմում ավելի փոքր քանակով քաղցի հորմոն՝ ուղեղին սննդային բավարարվածության մասին ազդակներ հաղորդող գրելին է արտադրվում: Իսկ երբ երկար եք ծամում, հասցնում եք քաղցը քիչ սնվելով եւ առավել քիչ կալորիաներ ընդունելով հագեցնել:

Կոկտեյլներից հրաժարվեք

Շաքարի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող կոկտեյլները կարող են մեծ հաճույք պատճառել, բայց եւ չմոռանանք, որ մեկ չափաբաժնի մեջ շուրջ 600 կալորիա են պարունակում: Եթե երկուսը ըմպեք՝ համարեք, որ օրական օրգանիզմին անհրաժեշտ էներգետիկական արժեքի գրեթե 50 տոկոսն արդեն ընդունել եք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել