• Latest news

Մահացու ուտելիք. սննդամթերքի 6 թունավոր տեսակներ

14 սեպտեմբերի, 2014  16:26

Սննդակարգում հաճախ օգտագործվող ուտելիքների շարքում կան այնպիսիք, որոնք մարդուն գերեզման կարող են հասցնել: Ստորեւ NEWS.am Medicine-ը դրանցից մի քանիսն է ընթերցողին ներկայացնում.

1. Ձուկ ֆուգու

Դելիկատես համարվող ճապոնական ֆուգու ձուկը, անխոս, մարդկությանը հայտնի ամենավտանգավոր սննդամթերքն է. դրա փշերում, մաշկի մեջ եւ ներքին օրգաններում առկա տետրոդոտոքսին թույնը մարդուն կաթվածահար անելու եւ ընդամենը երեք ժամվա ընթացքում սպանելու հատկություն ունի: Ուստի խոհարարներից քչերը կարող են այն պատրաստել, դեռ մի բան էլ՝ մի քանի տարի սովորելուց հետո:

2. Սունկ

Թե բոլոր երկրներում, եւ թե Հայաստանում գրանցվող թունավորման դեպքերի (երբեմն՝ մահացու ելքով) մեծ մասի պարագայում մեղավորը սունկն է, որը նույնիսկ խիստ թունավոր տեսակներով է աչքի ընկնում: Ամենաթունավոր սունկը, որ հայտնի է մարդուն, դժգույն գարշասունկն է, որն արտաքինից միանգամայն անվնաս տեսակների հետ նմանությամբ է աչքի ընկնում: Այդուհանդերձ, այս սունկը մի քանի ժամվա ընթացքում մարդուն մահվան հասցնելու հատկություն ունի: Պատահական չէ, որ մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ինքնուրույն հավաքված սնկերով սնվելու գաղափարից՝ դրանք կարող են խիստ թունավոր լինել: 

3. Կարտոֆիլ

Որքան էլ տարօրինակ հնչի՝ կարտոֆիլը եւս սննդամթերքի ամենաթունավոր տեսակների շարքին է դասվում: Թեեւ բոլորը գիտեն, որ դրա կանաչ երանգ ձեռք բերած հատվածներն ուտել չի կարելի: Վերջիններս թունավոր գլիկոալկալոիդ՝ սոլանին են պարունակում, որը կարող է ստամոքսի խանգարում, հեւոց եւ սրտի արագ աշխատանք հրահրել: Այնպես որ, թեեւ մահացու վտանգ չի գործում, այստեղ էլ հարկավոր է զգուշամտություն դրսեւորել:

Կարտոֆիլի տերեւներն, ի միջի այլոց, առավել վտանգավոր են: Որոշ մարդիկ փորձում են դրանցից թեյ պատրաստել, սակայն առաջարկվող ըմպելիքի մեկ բաժակն անգամ մարդուն կարող է կոմայի հասցնել:

4. Լոլիկ

Չհասունացած, կանաչ լոլիկը, կարտոֆիլի կանաչ հատվածների նմանությամբ, սոլանին թույն է պարունակում, ինչը, մեկ-երկու կիլոգրամ այդպիսի լոլիկ ընդունելու դեպքում, լուրջ թունավորման պատճառ կարող է դառնալ: 

5. Բալ

Այո, այո, հենց բալ: Այս մրգի կորիզը սինիլաթթու է պարունակում, որի բաղադրության մեջ նաեւ գերհզոր ցիանիդ թույնը կա: Այնպես որ կորիզը կծելու դեպքում այն կարող է մարդու օրգանիզմ անցնել: Ճիշտ է, ամենայն հավանականությամբ, մեկ կորիզից ոչ մի սարսափելի բան չի լինի, բայց մի քանի տասնյակ անգամ փորձելուց հետո լուրջ թունավորում կարող է առաջանալ: 

Ի միջի այլոց, դեղձի եւ սալորի կորիզները եւս հիշյալ թույնի բաղադրությամբ են աչքի ընկնում, այնպես որ դրանք էլ ուտել չի կարելի:

6. Կաթ

Որքան էլ տարօրինակ թվա՝ կաթը եւս սննդամթերքի վտանգավոր տեսակների շարքին է դասվում: Այն թույն երբեք չի պարունակում, բայց կարող է ուժեղ ալերգիա առաջացնել, երբեմն՝ մահացու ելքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել