• Latest news

Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է

13 սեպտեմբերի, 2014  14:15

Առաջին օգնության համաշխարհային օրը ողջ աշխարհում նշվում է սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը՝ Կարմիր Խաչի եւ Կարմիր Կիսալուսնի նախաձեռնությամբ:

Առաջին օգնությունը ժամանակին ցուցաբերելու կարեւորությունը դժվար է գերագնահատել. ճիշտ եւ գրագետ գործողությունները կարող են մարդկանց կյանքեր փրկել դժբախտ պատահարների, սրտի նոպաների ժամանակ եւ շատ այլ դեպքերում:

Վերջերս նման մի դեպք էր պատահել Երեւանում. Հայաստանի Էլեկտրական Ցանցերի «Հյուսիս» մասնաճյուղի աշխատակիցները եւ շտապօգնության երիտասարդ աշխատակիցը փրկել էին տղամարդու կյանքը, ում սիրտը 10 րոպեով կանգ էր առել: Վաչագան Միրզոյանի մոտ աշխատավայրում հանկարծակի սրտի նոպա էր եղել, եւ նրա գործընկերները սրտի անուղղակի մերսում եւ արհեստական շնչառություն էին արել, իսկ հետո շտապօգնության բժիշկ Հակոբ Հարությունյանը իր գործընկենրների հետ միասին վերջնականապես վերակենդանացրել էր նրան:

Այս պատմությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչ կարեւոր է  մինչեւ շտապօգնության գալը առաջին օգնությոան ցուցաբերումը: NEWS.am Medicine-ը մի քանի անգամ գրել է այն մասին, թե ինչպես է պետք վարվել այս կամ այն դեպքում: Ահա մի քանի նյութ, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ կողմնորոշվել եւ տարատեսակ բարդ իրավիճակներում օգնություն ցույց տալ:

 

 

Եւս մեկ անգամ նշենք, որ առաջին օգնություն ցույց տալու հետ մեկտեղ պետք է անպայման շտապօգնություն կանչել: Հիշեցնենք նաեւ, որ շտապօգնության ծառայությունները Երեւանում անվճար են, բայց կան նաեւ վճարովի ծառայություններ (օրինակ, մասնավոր միջոցառումների ժամանակ հերթապահելը):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել