• Latest news

Լեյկոզի բուժմանը միտված քիմիաթերապիայի նոր եղանակ է հայտնաբերվել

15 սեպտեմբերի, 2014  18:49

Քիմիաթերապիան քաղցկեղի բուժման ամենալայն տարածում գտած եղանակներից մեկն է համարվում: Այդուհանդերձ, այն հիվանդների մոտ բազմատեսակ կողմնակի ազդեցություններ կարող է առաջացնել, քանի որ քաղցկեղային բջիջների շրջակայքում գտնվող նորմալ բջիջները եւս ոչնչացնելու հատկություն ունի: Հարվարդի համալսարանի ցողունային բջիջների եւ ռեգեներատիվ կենսաբանության ֆակուլտետը, կրթօջախին կից գործող ցողունային բջիջների ինստիտուտը եւ Մասաչուսեթսում գործող ռեգեներատիվ բժշկության հիվանդանոցային կենտրոնը ներկայացնող գիտնականները, համատեղ հետազոտությամբ, միայն քաղցկեղային բջիջները ոչնչացնող քիմիաթերապիայի եղանակ են հայտնաբերել, հաղորդում է Medical Daily-ն:

«Արդեն տասնամյակներ առաջ պարզ էր դարձել, որ քաղցկեղային բջիջները, նորմալ բջիջների մեծ մասի համեմատությամբ, էներգիան այլ կերպ են օգտագործում: Ուստի մտածեցինք՝ միգուցե արյան ցողունային բջիջների եւ պրոգենիտոր բջիջների միջեւ նյութափոխանակային տարբերություննե՞ր կան, եւ այդ տարբերությունն այնքան մեծ է, որ կարող ենք էներգիայի աղբյուրը միայն քաղցկեղի վրա ազդելու եւ նորմալ բջիջներն անվնաս թողնելու ազդեցությա՞մբ ապահովել», - մեկնաբանել է հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Դեյվիդ Սքադենը:

Վերջինս, իր գործընկերների հետ միասին, արյան՝ տարբերակվելու սահմանափակ կարողություն ունեցող ցողունային եւ պրոգենիտոր բջիջներում առկա սնուցիչներն է ուսումնասիրել: Մասնավորապես, սնուցիչների կառավարման երկու եղանակ է փորձարկվել: Առաջին դեպքում խոսքը գլյուկոզայի անջատմանն ու միացմանը, իսկ երկրորդ դեպքում՝ դրա մակարդակի ավելացմանն ու նվազեցմանն է վերաբերում: Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ, մինչ գլյուկոզայի անջատման եղանակը բջիջների ոչնչացման է հանգեցնում, մակարդակի ավելացման մեթոդը պրոգենիտոր բջիջներում էներգիայի արտադրության առավել բարենսպաստ ծավալների կարող է հանգեցնել:

Հետազոտության հաջորդ փուլում, վերը նկարագրված ուսումնասիրության օբյեկտիվում քաղցկեղայինի վերածված բջիջներն են հայտնվել: Գիտնականները պարզել են, որ դրանք ազդեցության երկու եղանակների նկատմամբ էլ բարձր զգայունությամբ են աչքի ընկնում, ինչն ապացույցն է այն բանի, որ լեյկոզի նյութափոխանակության թիրախավորումը կարող է, նորմալ բջիջների շրջանցմամբ, քաղցկեղային բջիջների ոչնչացման միջոց ծառայել:

«Երկու տիպի բջիջների միջեւ հետաքրքիր տարբերություն գոյություն ունի: Նրանք տարբեր գործառույթներ ունեն, եւ կարելի էր պատկերացնել, որ սնուցիչներն էլ տարբեր կերպ են օգտագործում, սակայն այդ տարբերությունը մինչ այժմ չէր հստակեցվել: Քաղցկեղային բջիջները մի շարք տարբերություններ ունեն՝ նորմալ բջիջների հետ համեմատությամբ, բայց ամենակարեւորն այն է, որ կոնկրետ վարքագիծ դրսեւորելու հատկությամբ են աչքի ընկնում: Մասնավորապես, գլյուկոզայի ազդեցությամբ դրսեւորվող վարքագիծն այնքան առանձնակի է, որ միջամտելու ինքնատիպ հնարավորություն է ստեղծում: Մինչդեռ նորմալ բջիջներն այդչափ խոցելի չեն, քանի որ էներգիայի կիրառման այլ մեխանիզմներ են գործարկում», - մեկնաբանել է դոկտոր Սքադենը:

Քացկեղի ամերիկյան կենտրոնը ներկայացնող փորձագետների ներկայացմամբ, քիմիաթերապիայի կամ ռադիացիայի ենթարկվող հիվանդների մոտ կարող են այնպիսի անցանկալի կողմնակի ազդեցություններ ի հայտ գալ, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, ուժասպառությունը, անեմիան (երբ արյան կարմիր գնդիկների բաղադրությունը նորմայից ցածր է), սեռական դիսֆունկցիան, անպտղությունը եւ լիմֆային հեղուկների՝ մաշկի տակ գտնվող ճարպային հյուսվածքներում կուտակումը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել