• Latest news

Գիտնականները մարդու ցողունային բջիջները «վերբեռնելու» եղանակ են գտել

16 սեպտեմբերի, 2014  16:09

Բրիտանացի եւ ճապոնացի գիտնականները մարդու ցողունային բջիջները «վերբեռնելու»՝ զարգացման նախնական տեսքի բերելու եղանակ են գտել, ինչը երկրագնդի բանական բնակիչների զարգացումն առավել մանրամասն ուսումնասիրելու եւ ռեգեներատիվ բժշկությանը նոր թափ հաղորդելու հեռանկարներ է խոստանում, հաղորդում է FoxNews-ը:

Հետազոտության մասնակիցներն իրենց աշխատանքի արդյունքը «մեկ հսկայական քայլ առաջ» են գնահատել, քանի որ նրանց հաջողվել է հասուն՝ պլյուրիպոտենտ ցողունային բջիջները 7-10 օրական՝ դեռեւս արգանդին չամրացված սաղմին համարժեք վիճակի հասցնել: Փորձագետները համոզմունք ունեն, որ «վերբեռնված» բջիջներն ուսումնասիրելով, հնարավոր է սաղմի զարգացման ընթացքում ի հայտ եկող խանգարումների եւ վիժման դեպքերի պատճառը գտնել:

«Այդ բջիջները մարդկային սաղմում հյուսվածքների առաջացման իրական ելակետն են հանդիսանում», - նշել է Քեմբրիջի համալսարանին կից գործող ցողունային բջիջների ինստիտուտի տնօրեն, Cell ամսագրում հրապարակում գտած հետազոտության համահեղինակ Օսթին Սմիթը՝ հավելելով, թե բացահայտումը մարդու վաղ զարգացման՝ մինչ այժմ առեղծված համարվող հիմնարար կենսաբանությունը բացահայտելու հրաշալի հնարավորություն է ընձեռում։

Մարդու պլյուրիպոտենտ ցողունային բջիջները, որոնք օրգանիզմում առկա ցանկացած բջիջների եւ հյուսվածքների վերածվելու ներուժ ունեն, լաբորատոր պայմաններում կարող են զարգացման վաղ փուլում գտնվող սաղմերից կամ վաղ փուլի վերածրագրավորված չափահաս բջիջներից ստացվել, սակայն մինչ այժմ գիտնականներին չէր հաջողվում այդչափ վաղ՝ «կուսական» փուլում գտնվող, դեռեւս ոչ մի փոփոխություն չկրած պլյուրիպոտենտ բջիջներ ստանալ:

Փորձագետների գնահատմամբ, հյուսվածքների ռեգեներացիայի նոր մեթոդը ներկայումս անբուժելի համարվող բազմաթիվ խանգարումների, մասնավորապես՝ սրտի եւ աչքի հետ կապված բարդությունների, ինսուլտի եւ Պարկինսոնի հիվանդության հաղթահարման հնարավորություն է ընձեռում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել